Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ալիևի քաղաքականությունը խաղաղության հաստատման հետ որևէ իրական աղերս չունի

Ալիևի քաղաքականությունը խաղաղության հաստատման հետ որևէ իրական աղերս չունի
11.12.2024 | 14:52

«Ակնհայտ է, որ ԵՄ առաքելությունը շարունակում է տվյալներ հավաքել և փոխանցել հայկական բանակին՝ դրանով իսկ, ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանին մղելով նոր սադրանքների։ Տեսանյութերի այս կադրերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ հնարավոր սադրանքի մասին մեր բոլոր զգուշացումներն արդարացված են։ Եվրամիությունը շարունակում է ցույց տալ, որ շահագրգռված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմամբ»,-սա Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» կայքի հերթական հրապարակումն է ՀՀ-ում եվրոպական քաղաքացիական առաքելության մասին։

Մինչ Ադրբեջանը քարոզչական մակարդակով շոշափում է առաջիկայում էսկալացիաների գնալու իր հնարավորությունները, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը արտաքին գործընկերներին ուղերձներ է հղում, որ Հայաստանն ու Ադրբեջանը «շատ մոտ են» խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Հենց այսպես, սխալ ու անհիմն ուղերձներ տարածելով էլ, ստեղծում են Ադրբեջանի մասին այլ, իրականության հետ կապ չունեցող իմիջ, մինչդեռ Ալիևի քաղաքականությունը խաղաղության հաստատման հետ որևէ իրական աղերս չունի:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ