ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Անկառավարելի ու կրիմինալ իրավիճակ է երկրի ներսում

Անկառավարելի ու կրիմինալ իրավիճակ է երկրի ներսում
18.02.2025 | 16:18

Հայաստանյան կառավարիչները գրեթե ամենօրյա ռեժիմով հպարտանում են իրենց կողմից իրականացվող «բարեփոխումներով», որն իրականում ոլորտային քանդուքարափ է:

Նիկոլի ու իր վարչախմբի «հպարտություն» հանդիսացող ոստիկանական համակարգը, որի վրա լրջագույն միջոցներ են ծախսվում, ամբողջովին ձախողել է երկրի ներքին կյանքի անվտանգության ապահովման գործառույթը, որն, ի դեպ, Սահմանադությամբ ամրագրված իրենց գլխավոր առաքելությունն է:

Բոլորիս աչքի առաջ ամեն օր (կարող եք քրքրել օրվա լրահոսը) ՀՀ տարբեր համայնքներում, իսկ ավելի շատ՝ Երևանում, տեղի են ունենում սարսափելի աղմկահարույց սպանություններ: Հիմա կասեք՝ դե, սպանություն ու հանցագործություն միշտ էլ եղել է, ճիշտ է՝ եղել է, բայց օրը ցերեկով ինքնաձիգով զինված հրաձգությունները խոսում են երկրում գոյություն ունեցող անտերխանայի ու անվերահսկելի բարդակի մասին: Սրան հավելենք տարբեր զինված բանդաների գործունեությունն ու խմբակային խոշոր չափի գողությունները:

Հայաստանը սրանք դարձրել են գերվտանգավոր ու ռիսկային մի հատված, որտեղ օրը ցերեկով փողոցում մարդ են գնդակահարում, մի քանի միլիոնի հասնող գողություններ են իրականացվում: Էն, որ կառավարության նիստերին ու ԱԺ հարցուպատասխանին անկապ կատու է ճղում՝ ընդամենն իմիտացիա է, իրականում երկրի ներսում անկառավարելի ու կրիմինալ իրավիճակ է:

Այդ ամենը պայմանավորված է նրանով, որ նշածս «բարեփոխումները», որոնց մասին ամեն օր թմբկահարում են, վերաբերում են «բերետների» ու պարեկների կենսապայմաններին, որ նրանք փթթեն. նոր տեխնիկա, մեքենա ու պարգևավճարն են թարմացնում, իսկ քրեական հատվածում բարձիթողի վիճակ է: Դարակներում դրված հարյուրավոր չբացահայտված սպանություններն ու հանցագործությունները, ինչպես նաև թմրամիջոցների շրջանառության երկրաչափական պրոգրեսիայով աճը վկայում են ասածիս մասին:

Ասեմ՝ Նիկոլին ոստիկանությունը պետք է միայն սեփական աթոռը պահելու, ընդդիմության փողոցային ակցիաները բնում խեղդելու համար, իսկ երկրի ներքին անվտանգության ու մարդկանց կյանքի ապահովության վրա նա թքած ունի:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ