Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատերազմը՝ միլիարդավոր նավթային դոլարներ սեփականաշնորհելու միջոց

Պատերազմը՝ միլիարդավոր նավթային դոլարներ սեփականաշնորհելու միջոց
24.01.2025 | 10:30

Բաքվի բռնապետի համար փողերի լվացման օրինակելի միակ ճանապարհը միշտ եղել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Երկար տարիներ Բաքվի բռնապետը կարողացել է պատերազմն օգտագործել որպես նավթային միլիարդավոր դոլարներ սեփականաշնորհելու միջոց։ Պատահական չեմ օգտագործում սեփականաշնորհել բառը, քանի որ ռազմական գաղտնիքի անվան տակ կատարվող գնումներով հնարավորություն է ընձեռվել նույնիսկ միլիոնավոր դոլարներ փոխանցել ոչինչ գնելու համար, որոնք փաստաթղթով ապրանք են եղել, իսկ իրականության մեջ գոյություն չեն ունեցել։ Այնուհետև դրանց չգոյությունն արդեն փաստաթղթավորել են պատերազմով, որ իբր օգտագործվել , մաշվել, ոնչնչացվել է ռազմական գործողությունների ժամանակ։

Շատ բարդ է ադրբեջանական գնումների հետքի վրա դուրս գալը, քանի որ անունը դրել են ռազմական գաղտնիք և ամբողջությամբ փակել ինֆորմացիան։

Բաքվի բռնապետը կարողանում է այս հանգամանքը լավ մանիպուլացնել և ադրբեջանցիներին համոզել, որ պատերազմը Հայաստանի հետ շարունակելու դեպքում իրենց համար ավելի լավ է լինելու: Հենց դա է նաև պատճառը, որ բազմաթիվ հետաքննող լրատվականներ, ՀԿ-ներ Ադրբեջանում ոչ միայն արգելված են, այլ նաև կոնկրետ ենթարկվում են ֆիզիկական ճնշման, եթե չասեմ՝ ֆիզիկապես վերացվում են: Վստահ եմ, որ այս ամենը մի օր պայթելու է:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ