Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
03.04.2012 | 00:00

Ծեր վանականի մոտ աշակերտ դառնալու խնդրանքով եկան երիտասարդներ։
Վանականը նստեցրեց ջահելներին ու յուրաքանչյուրին տվեց նույն հարցը.
-Անկեղծորեն ասե՛ք ինձ. եթե ոսկով լիքը քսակ գտնեք, կվերադարձնե՞ք տիրոջը։
Մեկը պատասխանեց.
-Եթե ճանաչեի տիրոջը, կվերադարձնեի քսակը առանց մեկ վայրկյան իսկ մտածելու։ Բայց եթե չգիտեմ ով է տերը, ո՞ւմ պիտի տամ։
Երկրորդը մտածեց և ասաց.
-Կարծում եմ, եթե քսակը գտնեմ, նշանակում է, Տերն ինձ այն որպես պարգև է ուղարկում ինչ-որ բանի համար։ Ես չպետք է վերադարձնեմ այն։
Երրորդ աշակերտը խոստովանեց.
-Ծանր խնդիր է, հայր սուրբ։ Որտեղի՞ց իմանամ, թե ինչպես կդրսևորեմ ինձ այն պահին, երբ գտնեմ քսակը։ Նաև հարց է. կհաջողվի՞ ինձ պաշտպանվել չար կամքից։ Գուցե հաղթի գայթակղությունն ու ես սեփականացնեմ քսակը։ Գուցե և Տերն օգնի ինձ հաղթահարելու գայթակղությունը։ Այդ դեպքում քսակը կվերադարձնեմ տիրոջը։
-Լա՛վ պատասխան է,- ասաց տարեց վանականը։- Ես քեզ վերցնում եմ ինձ մոտ աշակերտելու։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ