Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Հետևում եմ Ավինյան Տիգրանի հորդորին` քարոզարշավի ընթացքում իրեն հարցեր ուղղել միա՛յն Երևանից

Հետևում եմ Ավինյան Տիգրանի հորդորին` քարոզարշավի ընթացքում իրեն  հարցեր ուղղել միա՛յն Երևանից
26.08.2023 | 21:00

Ամբողջությամբ համաձայն եմ Ավինյան Տիգրանի հետ:

Այո՛, քարոզարշավի ժամանակ նրան պետք է հարցեր ուղղել միա՛յն Երևանից:

Հետևապես.

Երևանի ո՞ր զինկոմիսարիատի, Երևանի ո՞ր հիվանդանոցի բժիշկի միջոցով է կարողացել փսորիազ հիվանդության պատրվակով բանակից ազատվել:

Քանի՞ անգամ է բազմապատկել կապիտալը թավշյա եսիմինչից հետո և դրա ո՞ր մասն է գտնվում Երևան քաղաքում:

Երևանից քանի՞ հազար տղա է զոհվել 44-օրյա դավադրության հետևանքով:

Քանիսի՞ անունն է հրապարակված, քանիսի՞նը ՝ոչ:

Քանի՞ քառակուսի մետրով է ավելացել Երևան քաղաքի գերեզմանների մակերեսը՝ 18-ի թավշյա եսիմինչից հետո:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4204

Մեկնաբանություններ