Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ընդգծել է Լավրովը:               
 

Անտարբերներին խնդրվում է պարտադիր կարդսլ

Անտարբերներին խնդրվում է պարտադիր կարդսլ
23.05.2026 | 12:23

Անտարբերությունը ծանրագույն մեղք և հոգևոր հիվանդություն է, հոգևոր ծուլության տարատեսակ։ Անտարբեր մարդը հրաժարվում է իր աստվածատուր կոչումից՝ լինելու արարչակից և պահապան։ Նա նման է անպիտան ծառային, ով իրեն վստահված քանքարը (Մատթ․ 25։24-25)` այսինքն Աստծո կողմից տրված տաղանդը թաղում է հողի մեջ, այլ ոչ թե ջանում կյանքում կիրառել և պտղաբերել։ Անտարբերությունը բացարձակ էգոիզմն է, երբ մարդու սիրտը փակ է ուրիշի անհատական և շրջապատի ընդհանրական ցավի առաջ։ Հանրային անտարբերությունը, հատկապես վճռորոշ պահերին, ամենամեծ հոգևոր հիվանդություններից է։ Քրիստոնեական ընկալման տեսանկյունից անտարբերությունը «չեզոքություն» չէ, այլ մեղքի ձև՝ հանցավոր լռություն, որը ճանապարհ է հարթում չարիքի առաջխաղացման համար։ Մասնավորապես՝

1․ Անտարբերների համար Տեր Հիսուս սարսափելի խոսքեր ունի ասած․ «Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես եւ ո՛չ տաք. երանի դու սառն լինէիր եւ կամ տաք. իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից» (Յայտն․ 3:15-16)։

2․ Գաղջ լինել նշանակում է հրաժարվել Արարչի տրված կամքի ազատությունից։

3․ Ձեռքերը լվանալը և պատասխանատվությունից խուսափելը ոչ մեկին չի արդարացնում։ Չէ՞ որ Պիղատոսը ձեռքերը լվանալով չարդարացավ։

4․ Եթե քրիստոնյան աղն է (Մատթ․ 5:13) ու չի մասնակցում հասարակական կյանքին, ապա հասարակությունը նեխում է, քանի որ աղի դերը նեխումը կանխելն է։

5․ Մեր հավատը մեզ մղում է հոգևոր արթնության, լինել աղոթքի մեջ հարատևող և չլինել Պիղատոսի նման ձեռքերը լվացող, երբ քեզ Աստծո կողմից տրված ժառանգությունը՝ հայրենիքն է խաչվում։

6․ Յուրաքանչյուր քրիստոնյա ունի բարոյական ու հոգևոր պարտք՝ սեփական հավատի, Աստծո պարգևի՝ հայրենիքի և սերունդների առաջ։

7․ Անտարբերությունը մեղք է, այն դավաճանություն է սիրուն, արդարությանը, պատասխանատվությանը, այն մարդուն դարձնում է վախկոտ, ով թաքնվում է «իմ գործը չէ» հերթապահ կարգախոսի հետևում։

Ուստի.

«Հեռո՛ւ վանեցէք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականուած է խաբեպատիր ցանկութիւններով. նորոգուեցէ՛ք ձեր մտքով եւ հոգով ու հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ։ Ուստի դէ՛ն գցեցէք ստախօսութիւնը. իւրաքանչիւրը թող իր ընկերոջն ասի ճշմարտութիւնը, որովհետեւ միմեանց անդամներ ենք» (Եփես. 4:22-25):

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ