Նախ արձանագրենք, որ ԼՏՊ-ն շատ ճիշտ քայլ է կատարել այցելելով Վեհափառ Հայրապետին։ Նրա այցը զուտ այց չէր, ԼՏՊ-ի այցը խոսում է այն մասին, որ չնայած բոլոր ներքին տարաձայնություններին մենք՝ հայերս, երբ հարցը վերաբերվում է Եկեղեցուն, հայրենիքին կամ ազգին միաբանվում ենք և կանգնում ենք հավատքի և մեր Հոգևոր հայրերի կողքին։
Բնական է, որ նման մտածելակերպը խորթ է Նիկոլի և նիկոլական բորենիների համար։
Առհասարակ այն ամենը, ինչը հոգեհարազատ է հայերիս, խորթ է սրբապիղծ վիժվածքներին։
Սրբապիղծ վիժվածքները չեն հասկանում, ինչ է Հայրենիքը, ինչ է սերը առ Հայրենիք, սրբապիղծ վիժվածքները չեն հասկանում, որ որքան էլ խորը լինեն մեր ներսի տարաձարնությունները, այնուամենայնիվ, մենք՝ հայերս, դժվար պահերին միշտ էլ միաբանվել ենք և ուս-ուսի տված հաղթահարել ենք դժվարությունները։
Սրբապիղծ վիժվածքները չեն հասկանում մի պարզ ճշմարտություն ևս՝ հավատավոր հայ ժողովուրդը այս փորձությունն էլ է հաղթահարելու, որքան էլ սրբապիղծ վիժվածքները թվացյալ հզոր լինեն, որքան էլ նրանց օգնեն թուրքերը և ադրբեջանցիները, միևնույնն է, մենք հաղթելու ենք:
Մենք հաղթելու ենք և շատ խիստ պատժելու ենք բոլոր նրանց ովքեր ուրացան հայրենիքը, ուրացան հայ ժողովրդին և մեր հավատքը։
Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ