Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Ալիևը հիմք է նախապատրաստում ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների

Ալիևը հիմք է նախապատրաստում ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների
30.08.2025 | 11:50

Իլհամ Ալիևը, ով այլևս իրեն զգում է Հարավային Կովկասի սուլթան, իսկ Փաշինյանին և Վրաստանի վարչապետին որպես իր վասալներ, այժմ սկսել է մարտահրավեր նետել Ռուսաստանին։

Բնականաբար, այսպիսի «անկեղծությունը» Ռուսաստանի МГИМО–ի նախկին շրջանավարտի շուրթերից, ում հայրը 1982 թ. դեկտեմբերին ընտրվել է իր իսկ կողմից նշված «օկուպանտ» Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ և նշանակվել է ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ, դառնալով ԽՍՀՄ-ի ղեկավարներից մեկը։ Թե ի՞նչ կլիներ ալիևների ընտանիքի հետ, եթե «օկուպանտ» Խորհրդային Միությունը 1921 թվականին Նախիջևանը չնվիրեր Ադրբեջանին որպես պրոտեկտորատ, եթե ԿովԲյուրոյի որոշմամբ Արցախը չնվիրվեր Ադրբեջանին, դժվար չէ պատկերացնել․․․

Հիմա Ալիևի հայտարարությունը «Ալ–Արաբիայի» եթերում․

«1920 թվականի ապրիլին ռուսական բանակը ներխուժեց Ադրբեջան և օկուպացրեց այն։ Նույն տարվա նոյեմբերին, դրանից ընդամնեը մի քանի ամիս անց, Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը որոշեց Ադրբեջանից խլել Զանգեզուրը (Սյունիքի մարզ), որը մենք անվանում ենք Արևմտյան Զանգեզուր, և այն հանձնել Հայաստանին։ Ահա թե ինչպես Ադրբեջանը բաժանվեց երկու մասի՝ հիմնական մաս և Նախիջևան, իսկ նրանց միջև գտնվում է Արևմտյան Զանգեզուրը»,– հայտարարել է Բաքվի բռնապետը։

Այս հայտարարությունը թեպետ մի ծայրով ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ, սակայն մյուս ծայրով այն հիմք է պատրաստում ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների։ Չկա՛ այնպիսի միջազգային հարթակ կամ առիթ, որտեղ Ալիևը Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չներկայացնի, իսկ Հայստանի իշխանությունները ո՛չ միայն չեն արձագանքում ալիևյան այս անհեթեթություններին, այլև լռությամբ աջակցում են նման անհեթեթ մտքերի տարածմանը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ