Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Լա՞յն», թե՞ «նեղ» միավորում

«Լա՞յն», թե՞ «նեղ» միավորում
24.01.2017 | 01:42

Ընդդիմությունում դաշինքներ կազմողների թիվը մեծանում է։ Սեյրան Օհանյանի և Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբվողներից ոմանք սկսել են ակտիվ քննարկել, թե որքան է հավանական այդ երկու դաշինքների միավորումը։ Չնայած հիմնական դերակատարները բանակցություններ դեռ չեն վարում, բայց հատկապես Օհանյանի թիմակիցները այս տարբերակը լավագույնն են համարում։


Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանի թիմակիցներից ոմանք կտրուկ դեմ են նման սցենարին և ամեն ինչ անում են, որ Ծառուկյանը չհամաձայնի այդ տարբերակին։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, տարհամոզողների հիմնական մտավախությունն այն է, որ «լայն» դաշինքի դեպքում իրենք կարող են ցուցակում անցունակ տեղ չզբաղեցնել։ Իսկ թե իրականում ինչ է մտածում Գագիկ Ծառուկյանը, բավականին բարդ է հասկանալ, քանի որ դա, խոշոր հաշվով, իրենից կախված չէ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ