Կապիտուլյանտ Նիկոլի լուսավորյալ Էդմոնը դիմելով մանիպուլյացիաների մեղադրանքներ է շռայլում այն մարդկանց, ովքեր իբր քննադատում և ծաղրում են Ստեփանակերտում անցկացվող ակցիաների մասնակիցներին:
Նիկոլին կապիտուլյացիա ստորագրելու համար «մեղադրող» Էդմոնը բացահայտ ստում է, քանի որ օգտատերերը քննադատում և ծաղրում են ոչ թե հասարակ ժողովրդին, այլ Արցախի իշխանություն կոչվածին, որի ներկայացուցիչները ևս մասնակցում են այդ հանրահավաքներին և նստացույցերին` մոռանալով, որ, օրինակ, Արայիկ անունով ստախոսն ամենամեղավորն է այն ամենի մեջ, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ:
ՈՒղղակի լկտիություն և ցինիզմ է Էդմոնի կողմից Լենինգրադի բլոկադայի հետ համեմատելը:
Էդմո՛ն, մոտ 900 օր Լենիգրադի պաշտոնյաները և ժողովուրդը համատեղ են պայքարել թշնանու դեմ ու չհամարձակվես ձեր Արայիկ Խանքենդացուն, ով և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություններ էր տարածում, համեմատել Լենինգրադի որևէ ղեկավարի հետ:
Կապիտուլյանտներին ծառայող Էդմո՛ն, ողջ մտածող հայությունն է Արցախի կողքին, բացի նիկոլականների ճնշող մեծամասնությունից, ժեխից ու փթիրից:
Խրատներդ տուր քայլիստներին և դրանց ծառայող որոշ արցախյան պաշտոնյաների:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ