Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Վազգեն Առաջին վեհափառը մտածված գնաց նման քայլի

Վազգեն Առաջին վեհափառը մտածված գնաց նման քայլի
18.07.2023 | 15:29

1968 թ. նոյեմբերին իր առաջին հովվապետական այցով Միացյալ Նահանգներում էր գտնվում Վազգեն Առաջին վեհափառը:

Թեև պարզ զուգադիպություն էր, որ Վազգեն Առաջին վեհափառը այդ օրերին Կալիֆոռնիայում էր, բայց ոչ մի դեպքում պատահական զուգադիպության արդյունք Հայոց Հայրապետի որոշումը՝ այցելելու Ֆրեզնոյի այն հիվանդանոցը, ուր մահամերձ վիճակում բժշկական խնամքի տակ էր Հայկական Նեմեսիսի արժանավոր դեմքն ու Դաշնակցական Վրիժառուի անհեվեր ուխտավորը՝ Միսաք Թոռլաքյանը: Ընդհակառակը՝ այցի գնալով մահվան մահճում գտնվող Միսաք Թոռլաքյանին ու նրա ճակատին դնելով հայրապետական իր աջը և Ազգային Հերոսի օրհնություն շնորհելով, Վազգեն Առաջին Վեհափառը փաստորեն պատմական նշանակությամբ շրջադարձային անակնկալ մատուցեց ողջ հայ ազգին:

Այն ժամանակվա եղբայրական Ադրբեջանի նախկին քաղաքական գործիչին սպանած հայ վրիժառուին օրհնելը խիստ վտանգավոր կարող էր անդրադառնալ վեհափառի հետագա գործունեության վրա: Մոսկվան կարող էր խիստ ծանր արձագանքել նման քայլին, սակայն այդ ամենը քաջ գիտակցելով Վազգեն Առաջին վեհափառը մտածված գնաց նման քայլի:

1921 թ. հուլիսի 18-ին Կ. Պոլսում հրատարակվող «Ճակատամարտ» թերթի խմբագրատան առջև Միսաքը գնդակահարեց մուսավաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարար Պեհուտ խան Ջիվանշիրին՝ 1918 թ. սեպտեմբերին Բաքվի 30 000 և 1921թ. մարտի 23-ի Շուշիի 35 000 հայերի ջարդերի կազմակերպիչներից մեկին:

Միսաք Թոռլաքյանը ձերբակալվում է և դատվում Կ. Պոլիսը գրաված դաշնակիցների կողմից:

1921 թ. նոյեմբերի 22-ին անգլիական դատարանն ազատ է արձակում Թոռլաքյանին, հաշվի առնելով Ջիվանշիրի հանցանքը, Միսաքի արարքը բնորոշում է որպես արտակարգ հուզմունքի վիճակում կատարված սպանություն:

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2778

Մեկնաբանություններ