Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում ասում էր, որ եթե Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալները, ապա իրենք կանեին նույնը, ինչ արել են այս իշխանությունները: Պետք է ստուգել, հասկանալու համար՝ սա միտու՞մ է, թե՞ ուղղակի պատահականություն,-շարունակում էր նա այդ նույն հարցազրույցում:
Հետո տեղի ունեցան արտահերթ ընտրությունները և Արմեն Գևորգյանի նմանները դարձան պատգամավորներ:
Հիշեցնել եմ ուզում, որ յուրաքանչյուր առանձին պատգամավորի սահմանադրական լիազորություների մեջ է մտնում կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, այսինքն ստուգելը, դիտարկելը, վերլուծելը:
Հիմա հարց պարոն երկրորդ նախագահին.
2021 թվականին Հայաստանի քաղաքացին Արմեն Գևորգյանին գործուղել էր ԱԺ, որպեսզի նա լու՞յս սփռի այդ և նմանատիպ այլ կնճռոտ հարցերի վրա, թե՞ գործուղել էր, որպեսզի վերջինս Սերգեյ Բագրատյանի, Անդրանիկ Քոչարյանի ու Ռուբեն Ռուբինյանի հետ անձնական խնդիրներ լուծի:
Հայաստանի քաղաքացին պատգամավոր է դարձրել Արմեն Գևորգյանին, որպեսզի նա սահմանադրական իր լիազորությունների շրջանակներում Փաշինյան Նիկոլին պատի՞ն դեմ տար, թե՞, որ Փաշինյանի մանկլավիկների հետ օրթախություն աներ՝ ժամանակակից հայերերնով ասած:
Գևորգյան Արմենչիկ, քեզ թվում է, որ դու շուստրի՞ տղա ես:
Գևորգյան Արմենչիկ, դու բանակում չես ծառայել:
Իսկ տղադ գոնե ծառայելու՞ է:
Երևանի կենտրոնի կեսը քեզանով ես արել ու երկար տարիներ է, ինչ Չեխիայում զբաղվում ես անշարժ գույքի բիզնեսով:
Ի՞նչ փողերով:
Իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ հանդիսանում ես Ջերմուկ քաղաքում գտնվող ՀԷԿ-ի համասեփականատեր:
Նախարարական աշխատավարձո՞վդ ես հետ գցել:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)
Հ.Գ. Այս պետությունը պիտի հիմնովին քանդվի, որ նորը կառւցելու հնարավորություն լինի: