Արևմտյան նկուղներում պլանավորված «խախաղության» օրակարգերին առնչվող պատմական մի ակնարկ էլ անեմ` ներկայիս զարգացումների մասով զուգահեռներ անցկացնելու խնդիրը թողնելով ձեզ։
1938 թվի գարուն։ Ավստրիան բռնակցելուց հետո, իրեն անպատժելի զգալով, Հիտլերը հայացքն ուղղեց այս անգամ էլ Եվրոպայի կենտրոնում գտնվող, զարգացած արդյունաբերություն ունեցող Չեխոսլովակիայի վրա։ Գերմանիան Չեխոսլովակիայից պահանջեց իրեն զիջել Սուդեթի մարզը։ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան չէին պատրաստվում Չեխոսլովակիայի համար պատերազմելու Գերմանիայի հետ։ Եվ միայն Ստալինն իր օգնությունն առաջարկեց Չեխոսլովակիային, սակայն Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ճնշումների ներքո Չեխոսլովակիան հրաժարվեց այդ օգնությունից։ Իսկ գիտե՞ք որն էր խորհրդային օժանդակությունից հրաժարվել պարտադրելու բրիտանացիների հիմնավորումը։ Դա կարող է ապակայունացնել իրավիճակը Եվրոպայում` մեծացնելով ԽՍՀՄ-ի ազդեցության կշիռը։
1938 թ. հոկտեմբերին` Մյունխենյան հայտնի դավադրության արդյունքում, Սուդեթական մարզը «խաղաղության» օրակարգի շրջանակներում անցավ Հիտլերին (Չեմբերլենի թերթիկը վկա)։ Եղա՞վ խաղաղություն։ Իհարկե` ոչ։ Ամիսներ անց` 1939 թ. սկզբներին, Հիտլերը զավթեց ամբողջ Չեխոսլովակիան։ Ավելի ճիշտ` Չեխիան ու Մորավիան բռնակցեց, իսկ Սլովակիայում ստեղծեց ենթակա ֆաշիստական կառավարություն։ Ասեմ, որ սլովակները շատ էլ գոհ էին։
Հ.Գ. Զուգահեռներ անցկացնելուց պարզապես նկատի ունեցեք, որ, ի տարբերություն Սուդեթի մարզի` առավելապես գերմանաբնակ լինելուն, Արցախը պատմականորեն է եղել և՛ հայկական, և՛ հայաբնակ։ Եվ նաև հիշեք, որ ցանկացած երկրում էլ կան «սլովակներ», որոնք գերադասում են «թուրքի շուն լինել, քան՝ ռուսի ստրուկ»:
Գարեգին Պետրոսյան