Եկեք մի պահ հասկանանք Անգլիայի հիմնի բառերը։ Բառացի կարելի է թարգմանել`
-Աստված պահպանիր թագուհուն, սպանիր նրա թշնամիներին, վերացրու բոլոր հակառակորդներին։
Այս է, ուրիշ ոչինչ այնտեղ չկա։
Երբ փորձեցի հասկանալ այս հիմնի իմաստը, հիշեցի մի իռլանդական ասացվածք.
եթե առավոտյան վիճել են երկու իռլանդացի հարևաններ, ուրեմն երեկոյան նրանց տանը հյուր է եղել անգլիացին։
Հիմնով ու իռլանդական ասացվածքով կարելի է հասկանալ անգլոսաքսերի քաղաքականությունը ողջ աշխարհում։
-Ողջ աշխարհում ով թագուհու հպատակը չէ, նա թշնամի է, պետք է մեռնի։
Իսկ նրան պետք է սպանի իր հարևանը, որոնց միմյանց հետ կգժտեցնեն անգլիացիները։
Անգլոսաքսերը կարողացան համարյա միատարր Հայաստանը բաժանել սևերի ու սպիտակների և գժտեցնել։
Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)