ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Նպատակն է միջինացնել, պրիմիտիվացնել հերոսի կերպարը՝ փորձելով ապագա սերունդներին զրկել քաջության, վեհության օրինակներից

Նպատակն է միջինացնել, պրիմիտիվացնել հերոսի կերպարը՝ փորձելով ապագա սերունդներին զրկել քաջության, վեհության օրինակներից
06.01.2025 | 07:34

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ «հարկատուն թիվ մեկ հերոսն է» ընդհանուր բովանդակությամբ։

Ֆեյսբուքյան իմ էջում մենք տեղադրեցինք ծավալուն պատասխան։ Սակայն այսօր նա շարունակել է առաջ տանել իր այդ վտանգավոր թեզը։ Գիտակցելով թե՜ մեզ համար և թե՜ ընդհանուր առմամբ թեմայի կարևորությունը՝ կանդրադառնանք նաև այս գրառմանը։

Նա գրում է.

«Հերոսությունը պետք է առօրեականացվի»։

Կամայական՝ այդ թվում նաև հայոց լեզվում գործածվող յուրաքանչյուր բառ արտահայտում է հստակ իմաստ (նկատի չունեմ փոխաբերական իմաստը)։

Օրինակ, ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «աթոռ» բառն ունի հետևյալ բացատրությունը՝ կահույքի մի տեսակ՝ սովորաբար թիկնակով՝ մեկ հոգու նստելու համար։ Սա նշանակում է՝ որպեսզի տվյալ իրին տրվի «աթոռ» անվանումը, այն պետք է ունենա նշված բոլոր հատկանիշները։ Դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում իրը չի կարող աթոռ կոչվել։ Օրինակ, կահույքի տեսակ, թիկնակով, բայց նախատեսված 2 և ավելի հոգու նստելու համար իրն աթոռ չէ։

Համանման ձևով «հերոս» հասկացությունն ունի իր բնորոշումը։ Հերոսն անձ է, որը կատարել է սխրագործություն, ցուցաբերել է անձնական արիություն, անձնազոհության պատրաստակամություն։ Հետևաբար կամայական անձ, որի վարքագիծը չի համապատասխանում նշված չափանիշներին, չի կարող հերոս կոչվել։ Իհարկե, պետությունը պետք է խրախուսի քաղաքացու օրինապահ վարքագիծը, երկրի կյանքում բարեխիղճ հարկատուի կարևոր դերը պետք է գնահատի, սակայն դրանք հերոսություններ չեն։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է տրամաբանության մեջ տարածված մանիպուլյացիաներից մեկը՝ առաջ է քաշում իբր թե հասարակության մեջ տարածված, սակայն ակնհայտ կեղծ թեզ և հակադարձում դրան։ Դա «Հերոսը զոհվածն է» սին պնդումն է։ Իսկ ո՞վ է ասում, որ հերոսը պետք է պարտադիր զոհված լինի։ Նրա այս միտքը հետապնդում է հստակ գիտակված մեկ նպատակ՝ հնարավորինս նվազեցնել մեր մեջ ապրող հերոսների դերը և նշանակությունը։

Իսկ, ընդհանուր առմամբ, այս ամենի նպատակն է միջինացնել, պրիմիտիվացնել հերոսի կերպարը՝ փորձելով ապագա սերունդներին զրկել քաջության, վեհության օրինակներից։ Բացի այս, ունենալով հերոսանալու ներքին ցանկություն, սակայն դրա համար չունենալով անձնական, մարդկային որակներ և արդյունքում պատուհաս դառնալով մեր ազգի գլխին, նա այժմ էլ փորձում է հերոսի կերպարն իջեցնել իր մակարդակին, որը թույլ չենք տա։

Իսկ «Ոչ, հերոսը ուրիշը չէ, հորոսը դու ես» արտահայտությամբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ծակեց միայն իրեն հասանելի էժանագին պոպուլիզմի հատակը։

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՊ կուսակցություն

Դիտվել է՝ 4206

Մեկնաբանություններ