«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Շարունակում են տագնապալի տեղեկություններ ստացվել Ռուսաստանում ու Հայաստանում շրջանառվող տարբեր վիրուսային վարակների մասին

Շարունակում են տագնապալի տեղեկություններ ստացվել Ռուսաստանում ու Հայաստանում շրջանառվող տարբեր վիրուսային վարակների մասին
25.02.2025 | 18:51

Կարելի էր մտածել, թե բոլոր այն դեպքերը, որոնց մասին լսում ենք մեր շրջապատում, կամ հենց ինքներս ենք հիվանդանում, մեր ընտանիքի անդամներն են հիվանդանում այդ վիրուսային վարակներով, ձմռան ներկայիս սեզոնին բնորոշ սուր շնչառական սեզոնային վարակներ են: Մասամբ դա հենց այդպես էլ կա, բայց միայն մասամբ…

Այս թեմայով մեր նախորդ՝ «Ինչո՞վ են զբաղված Նիկոլ հայադավը, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը, երբ երկրում վիրուսային տարբեր հիվանդությունների համաճարակ է» վերտառությամբ հրապարակման վերջում նշել էինք, որ աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ Ռուսաստանում նույնպես այժմ համաճարակաբանական իրավիճակը լարված է, բայց այնտեղ գոնե համապատասխան միջոցներ ձեռնարկվում են, նույնիսկ դասարաններ կամ ամբողջությամբ դպրոցներ են փակվում վարակի հետագա տարածումը կանխելու կամ գոնե սահմանափակելու համար, սահմանային ուժեղ, համակարգված հսկողություն է իրականացվում: Հայաստանում, սակայն, գրեթե կատարյալ բարձիթողի վիճակ է: Նույն հրապարակմամբ խոստացել էինք անդրադառնալ նաև արտերկրում առկա իրավիճակին:

Շուրջ 40 աստիճան ջերմությամբ ուղեկցվող այս ի՞նչ հզոր վիրուսներ են «հնձում» ռուսաստանցիներին…

Ռուսաստանում սուր շնչառական վիրուսային հիվանդությունների բռնկում է, որն առաջացնում է բարձր ջերմություն և ուժեղ հազ: Ռիսկի գոտում են հատկապես երեխաներն ու տարեցները։

Ընդգծենք, որ ճիշտ նույն ախտանիշների մասին լսում ենք նաև Հայաստանում, օրինակ, Երևանում, Գյումրիում սուր շնչառական վիրուսային վարակներով (ՍՇՎՎ) հիվանդացած մեր հայրենակիցներից, նրանց ընտանիքի անդամներից: Ոմանք նույնիսկ ասում են, թե հիվանդությունը հիմա ավելի ծանր են տարել, տանում, քան կորոնավիրուսով հիվանդանալու ժամանակ: Ենթադրություն կա նաև, թե պատճառը միգուցե այն է, որ օրգանիզմը թուլացել է անցած տարիներին GOVID- 19- ով ու դրա տարատեսակներով՝ վիրուսի տարբեր շտամներով, մուտացիաներով վարակվելու, հիվանդանալու հետևանքով:

Ոմանք էլ նույնիսկ կասկածում են, թե հիվանդությունն այժմ ծանր են տանում, քանի որ անցած տարիներին կորոնավիրուսի դեմ պատվաստվել են այնպիսի պատվաստանյութերով, որոնք կլինիկական փորձարկումների բավարար շրջան չէին անցել: Մի խոսքով, այնպիսի իրավիճակ է, որ դժվար է գլուխ հանել, թե իրականում որն է պատճառը: Հնարավոր է, որ վերոնշյալ բոլորն էլ, յուրաքանչյուրն իր չափով, բայց, միասին վերցված, պայմանավորում են ներկայիս վիճակը:

Ռուսաստանի մի շարք շրջաններում, ինչպես երեկ տեղեկացրեց «Аргументы и факты»– ին , գրանցվել է վարակիչ հիվանդության բռնկում, որը կտրուկ, թռիչքաձև կերպով առաջացնում է շատ բարձր ջերմություն և ուժեղ հազ: Երկրի միանգամից մի քանի քաղաքներում գրանցվում են դեպքեր, երբ մարդիկ հիվանդանում են ամբողջ ընտանիքներով։

«Ռոսպոտրեբնադզոր»- ի տվյալներով՝ գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 932 000- ի, իսկ միջին ռուսական ցուցանիշի գերազանցումը գրանցվել է 49 մարզերում: Երկրի 30 սուբյեկտներում հոսպիտալացումների թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 30 տոկոսով։

«Ռոսպոտրեբնադզորում» հայտնել են, որ հիվանդների շրջանում կատարված մասնագիտական հետազոտությունները ցույց են տալիս տարբեր բնույթի սուր շնչառական վարակների առկայություն: Հիվանդների մինչև մեկ երրորդի մոտ հայտնաբերվել է ռինովիրուս: Այս հիվանդությունը սովորաբար բնութագրվում է հենց բարձր ջերմությամբ, հազով և փռշտոցով: Ռինովիրուսը կարող է վտանգավոր լինել հատկապես երեխաների համար:

Հայտնաբերվում է նաև РС վիրուս, այսինքն՝ մարդու շնչառական- սինցիտիալ վիրուս :

Վարակի երրորդ ամենատարածված տեսակը, որն առաջացնում է նաև մրսածությանը բնորոշ ախտանիշներ, գրիպն է: Այն գրանցվում է ՌԴ- ում հիվանդների 17,3%- ի մոտ։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ, պրոֆեսոր Վլադիմիր Չուլոնովը, դա 3,6 տոկոսով ավելին է, քան մեկ շաբաթ առաջ։

Ովքեր են ռիսկի գոտում

Ինչպես հաղորդում է aif.ru- ն, պրոֆեսոր, Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության գլխավոր մանկական ալերգոլոգ- իմունոլոգ, НИКИ մանկության ալերգաբանության կենտրոնի գիտական ղեկավար Անդրեյ Պրոդեուսը, գրիպն ու մյուս սուր շնչառական վիրուսային վարակները վտանգավոր են բոլորի համար, «Բայց դրանք ավելի մեծ վտանգ են ներկայացնում երկու տարիքային խմբերի համար՝ փոքր երեխաներ ու տարեց մարդիկ: Հատկապես նրանց, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ երիկամների, սրտի և արյան անոթների, այդ թվում՝ հիպերտոնիա, ինսուլտ տարած»։

Ինչպես պաշտպանեք ինքներդ ձեզ և սիրելիներին հիվանդությունից

Անհրաժեշտ է պահպանել սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում ցուցված կանխարգելման ստանդարտ միջոցները՝ ձեռքերը պարբերաբար լվանալ օճառով և օգտագործել հակասեպտիկներ, չդիպչեք դեմքին կեղտոտ ձեռքերով, պարբերաբար օդափոխել տարածքները, խուսափել մարդաշատ վայրերից:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 16641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ