Սկիզբը՝ այստեղ
Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը
«Ռուսաստանից բավական լավ լուրեր են գալիս,- Ura.ru- ի փոխանցմամբ , հայտարարել է ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփն արդարադատության նախարարությունում ելույթի ժամանակ:- Սակայն դժվարություններ կան հրադադարի ռեժիմի քննարկման մեջ։ Դա դժվար է»։
Ռուսաստանի ղեկավարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվան համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, «բայց կան նրբերանգներ», պետք է քննարկել մի շարք հարցեր:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերկացրել էր ամերիկացի գործընկեր Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ծուղակը և Կիևին զրկել բանակցությունները շահարկելու հնարավորությունից: Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը երկարաժամկետ խաղաղության է ձգտում Ուկրաինայում, մինչդեռ Կիևն, ահա, կարող է օգտվել մոբիլիզացիայի անցկացման համար նախատեսված հանգստից:
Այո, ինչպես URA.RU- ին երեկ բացատրել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարանի) ավագ դասախոս, քաղաքագետ Ալեքսեյ Զուդինը, Պուտինը դուրս է եկել Թրամփի և Զելենսկու ծուղակից: Ըստ Զուդինի, ՌԴ նախագահը ժամանակավոր 30- օրյա զինադադարի մեջ տեսավ Վաշինգտոնի և Կիևի դիվանագիտական հնարքը և այն շուռ տվեց իր օգտին:
«Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին,- հայտարարել է Պուտինը։- Բայց ելնում ենք նրանից, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության և կվերացնի այս ճգնաժամի սկզբնական պատճառները»:
Անդրադառնալով 30- օրյա զինադադարի առաջարկներին, ՌԴ նախագահը լուրջ հարցեր է հնչեցրել.
«Ինչո՞ւմ են կայանում դրանք։ Ի՞նչ ենք անելու մենք Կուրսկի մարզում, Կալինինում այդ տեղամասի հետ: Եթե մենք դադարեցնենք մարտական գործողությունները 30 օրով, ի՞նչ է դա նշանակում։ Որ բոլոր նրանք, ովքեր այնտեղ են, դուրս կգան առանց կռվի, մենք նրանց այնտեղից պետք է բա՞ց թողնենք այն բանից հետո, երբ նրանք կատարել են բազմաթիվ հանցագործություններ խաղաղ քաղաքացիների դեմ։ Թե՞ ուկրաինական ղեկավարությունը նրանց զենքը վայր դնելու հրաման կտա…»։
Զուդինի կարծիքով, Ուկրաինայի հակամարտությունում զինադադարի մասին առաջարկին Պուտինի պատասխանն օրինակն է այն բանի, թե ինչպես է քաղաքական առաջնորդը դուրս գալիս այն ծուղակից: Ըստ քաղաքագետի, Վաշինգտոնի և Կիևի նախաձեռնությանը նախագահի միանշանակ դրական կամ բացասական պատասխանը բացասական հետևանքների կհանգեցներ Ռուսաստանի համար, բայց նշելով այդ բանակցությունների առարկայական հարցերը, նախագահը կոտրեց ընդդիմախոսների մտահղացումը։
«Իր ծավալուն պատասխաններով Պուտինը Կիևին զրկել է զինադադարի թեմայով ինչ- որ կերպ մանեւրելու հնարավորությունից»,- ասել է քաղաքագետը:
ՌԴ նախագահն, այո, ի դերև է հանել արևմտյան դիտորդների և Կիևի իշխանությունների սպասումները:
Ուկրաինայի հնարքը, ըստ Զուդինի, այն էր, որ եթե Մոսկվան համաձայնվեր իր ներկայիս ձևաչափով զինադադարի առաջարկին, Կիևը կստանար ժամանակավորապես շունչ քաշելու հնարավորություն, երբ ռուսական բանակը հաջողությամբ հարձակվում էր:
«Իսկ հետո պետք է սկսվեր այն, ինչ տեղի էր ունենում միշտ, երբ ուկրաինական կողմը ինչ- որ բանի հետ համաձայնում էր. մանևրներ, երկիմաստություններ, սադրանքներ, տարատեսակ խաղեր, պայմանավորվածությունների ուղղակի և թաքնված խախտումներ»,- հավաստել է քաղաքագետը և հավելել, որ Պուտինի բացասական պատասխանն Ուկրաինային թույլ կտար ամբողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, մինչդեռ փոխարենը՝ Ռուսաստանի առաջնորդը ցույց տվեց, որ Կիևն իրականում պատրաստ չէ որևէ առարկայական և որոշակի խոսակցության:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Х սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառմամբ կտրուկ մերժել է Ուկրաինայում առանց Պուտինի նախապայմանների, հրադադար հաստատելու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի կոչը:
«Մեծ Բրիտանիան տեղեկացնում է Թրամփին. Ռուսաստանը պետք է ընդունի Ուկրաինայում առանց որևէ պայմանի հրադադարի մասին առաջարկը, հայտարարել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը: Դիվանագիտական տեսանկյունից՝ Բրիտանիան և նրա նախարարը կարող են իրենց գաղափարը նորից կոխել դեպի հետ այն փոսը, որտեղից այն եկել է»,- մեկնաբանելով Ուկրաինայում զինադադարի առիթով Բրիտանիայի առաջարկները, Ura.ru- ի փոխանցմամբ, գրել է Մեդվեդևը։
ԱՄՆ- ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարների վերաբերյալ ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումները կկայացվեն հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆից զեկույցը ստանալուց հետո, որը վերջերս այցելել էր Մոսկվա: Ուոլցը, Ura.ru- ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հաջորդ քայլերի վերաբերյալ որոշումները կկայացվեն Ուիթկոֆի տեղեկատվության հիման վրա: Թրամփի խորհրդականը հավելել է, որ հատուկ դեսպանորդ Ուիթկոֆը «գնահատման համար» կարևոր տեղեկատվություն կբերի, որը ստացել է Ռուսաստան իր այցի ընթացքում:
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ- ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մարտի 13- ին ժամանել էր Մոսկվա՝ բարձրաստիճան ռուս ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ: Նա Մոսկվայում ԱՄՆ- ի դեսպանատանը անգլերենով շնորհակալական խոսք արտասանել, սակայն բանակցությունների ընթացքի մասին այդպես էլ չի արտահայտվել՝ ինտրիգը թողնելով Մոսկվայի կամ Վաշինգտոնի պաշտոնական հայտարարություններին։
ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը, Ura.ru- ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի հեռանկարի մասին տեղեկատվությունը կհայտնվի երկուշաբթի՝ մարտի 17-ին. այս մասին նա հայտարարել է հարցազրույցում՝ քննարկելով հակամարտության դիվանագիտական լուծումը:
«Ինչպես գիտեք, մենք հրադադարի մասին համաձայնագիր ունենք ուկրաինական կողմի հետ։ Մենք փորձում ենք հասնել նույն համաձայնությանը Ռուսաստանի հետ։ Երկուշաբթի մենք մի փոքր ավելին կիմանանք, և հուսով եմ, որ այն լավ կլինի»,- ասել է Թրամփը լրագրող Շերիլ Էտկինսոնի YouTube-յան ալիքում հրապարակված հարցազրույցում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, սուր է արձագանքել հնարավոր հրադադարի պատրաստակամության մասին Վլադիմիր Պուտինի խոսքերին՝ այն պայմաններով, որոնք երկարաժամկետ խաղաղության հեռանկարներ են ստեղծում:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան