ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 5

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 5
22.03.2025 | 22:27

Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը

Սկիզբը՝ այստեղ

Ուկրաինայի հարձակումը ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա Կիևի կողմից հատուկ պատրաստված հերթական սադրանքն է, որն ուղղված է խաղաղ նախաձեռնությունների խափանմանը. այս մասին, «РИА Новости»– ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram- ալիքում:

Նա նշել է, որ մարտի 19- ի գիշերը Կիևի վարչակարգը ԱԹՍ- ների կիրառմամբ կանխամտածված հարձակում է իրականացրել Կովկասյան գյուղում (Կրասնոդարի երկրամաս) տեղակայված էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա, ինչը հանգեցրել է նավթաբազայում նավթի ռեզերվուարի ապահերմետիկացման ու 1700 քառակուսի մետր տարածքում դրա բռնկման:

«Միանգամայն հասկանալի է, որ խոսքը Կիևի վարչակարգի կողմից հատուկ պատրաստված հերթական սադրանքի մասին է, որն ուղղված է խաղաղ նախաձեռնությունների խափանմանը, այդ թվում՝ ԱՄՆ- ի նախագահի կողմից առաջ քաշված,- ասել է Զախարովան։- (Վլադիմիր) Զելենսկին ևս մեկ անգամ խախտել է ձեռք բերված հասկացողությունը և դրանով հաստատել է պայմանավորվելու իր լիակատար անկարողությւնը»:

Զախարովան նաև հավելել է. Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ- ը համոզվել է՝ հակամարտության էսկալացիան թույլ չտալու և այն քաղաքական- դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղղությամբ աշխատելու հիմնական պայմանը պետք է դառնա Կիևին օտարերկրյա ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության տրամադրման ամբողջական դադարեցումը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսպիսով շատ հստակ հասկացրել է ամերիկյան կողմին, որ քանի դեռ Միացյալ Նահանգները և այլ պետություններ շարունակում են Ուկրաինա սպառազինության մատակարարումը և Կիևին տրամադրում հետախուզական տեղեկատվություն, Զելենսկին կխախտի հակամարտության դադարեցմանը նպատակաուղղված ցանկացած պայմանավորվածություն, հնարավոր չի լինի հակամարտությունը քաղաքական- դիվանագիտական ճանապարհով լուծել, չի կանխվի հակամարտության հույժ վտանգավոր էսկալացիան:

Կիևը ցույց է տվել խաղաղության ու հակամարտությունը դիվանագիտական մեթոդներով կարգավորելու քաղաքական կամքի իսպառ բացակայություն, ինչպես և նախկինում, նա տարված է Ռուսաստանին պարտության մատնելու մոլուցքով, միաժամանակ ակտիվորեն օգտագործելով ահաբեկչության մեթոդներն ինչպես քաղաքացիական օբյեկտների նկատմամբ, այնպես էլ չխնայելով խաղաղ և հակամարտությանը չմասնակցող բնակիչներին, ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18- ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդել է Կրեմլը, զրույցի ընթացքում Թրամփն առաջարկել է հակամարտության կողմերին 30 օրով հրաժարվել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելուց, Պուտինն աջակցել է նշված նախաձեռնությանը և անմիջապես համապատասխան հրաման տվել ՌԴ զինված ուժերին: Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կաջակցի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու առաջարկին։ Սակայն արդեն հաջորդ օրը ՌԴ ՊՆ- ն հայտնել է, որ Կիևի վարչակարգը Պուտինի և Թրամփի զրույցից հետո ԱԹՍ- ներով հարձակվել է Կուբանի նավթաբազայի վրա։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կիևի կողմից հարվածների դադարեցման հարցում փոխադարձություն չկա:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, որն ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ- ի կողմից Կիևին զենքի մատակարարումը հակասում է Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորման ձգտման մասին Վաշինգտոնի հայտարարություններին, այսօր նաև բացահայտել է մարտի 24- ին Ռուսաստանի և ԱՄՆ- ի առաջիկա բանակցությունների թեման: Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջիկա բանակցությունները նվիրված կլինեն Ուկրաինական հակամարտության կարգավորմանը:

«Խոսքն ուկրաինական օրակարգի, ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի մասին է»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը՝ պատասխանելով Ռուսաստանի և ԱՄՆ- ի առաջիկա շփումների թեմայի վերաբերյալ հարցին:

Առաջին հայացքից սա կարող է մի սովորական տեղեկատվություն թվալ, ընթերցողը կարող է մտածել, թե, հա, բա էլ ինչի՞ շուրջ պետք է բանակցեին… Բայց, ահա, ուշադրություն դարձրեք, թե Զախարովայի հայտարարության նախօրեին ինչ էր ասել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքրոֆթը: Նա հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Մոսկվան մշակում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Սև ծովում ռազմանավերին և քաղաքացիական նավերին հարվածելու մորատորիում սահմանելու հարցը:

«Նաև աշխատում ենք Սև ծովում ռազմական և քաղաքացիական նավերին, հացահատիկով ու նման բեռներով բեռնված բեռնատար նավերին հարվածելու մորատորիումի վրա»,- ТАСС- ի տեղեկացմամբ, ասել է նա «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում։

Զախարովան իր հայտարարությամբ ամերիկյան կողմին հասկացրել է, որ Ռուսաստանը դեմ է հակամարտության դադարեցման այսօրինակ՝ փուլային լուծմանը, մանավա՛նդ, էներգետիկ օբյեկտներին չհարվածելու վերաբերյալ ԱՄՆ- ի և ՌԴ- ի նախագահների միջև մարտի 18- ին ձեռք բերված պայմանավորվածությունը Կիևի կողմից կոպտորեն խախտելուց հետո, և հակամարտության դադարեցման նպատակով Էր Ռիադում մարտի 24- ին նախատեսված ռուս- ամերիկյան բանակցությունները պետք է լինեն միայն առկա խնդիրների փաթեթային լուծման շուրջ, դրանց վերաբերյալ համընդգրկուն համաձայնությամբ ու պայմանավորվածությամբ, քանի որ ուկրաինական օրակարգն իր մեջ չի ներառում միայն Սև ծովում փոխադարձ հարվածների դադարեցումը, ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի ընդգրկուն է:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 20707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ