«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Վարկ վերցնողը անհուսալի վարկառուների տեղը պարտք է փակում

Վարկ վերցնողը անհուսալի վարկառուների տեղը պարտք է փակում
25.04.2025 | 17:34

Եվ դա անում է պետական բյուջեի միջոցներով և ապիկար ձևով։

Կառավարության նիստին վարչախմբի պարագլուխը կես ժամից ավելի գյալաջի էր անում, թե ինչպես է ընթանում անհուսալի վարկառուների փոխարեն պետության հաշվին բանկերի վնասները հատուցելու ծրագիրը։

Զրույցին մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, որոնք պարզապես վառվում էին պետական միջոցները փոշիացնելու ցավից, թե էլ ոնց անեն, ինչ անեն որ բանկերին օգուտ տան։

Օրեր առաջ սնանկացման եզրին կանգնած և 7,1 տոկոսով պարտատոմսերով արտաքին պարտքը ավելացրած ապիկարները 209 մլն դրամ, մոտ 550 000 ԱՄՆ դոլար նվեր տվեցին ՀՀ սպեկուլյատիվ բանկերին, որոնք անցյալ տարի մոտ մեկ մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ էին ստացել։

Իհարկե սա խայտառակություն է, բայց այստեղ կա մի հստակ ուրվագծվող ֆիգուր, ով հմտորեն իրականացնում է բանկերի հովանավորչություն, և այդ անձը ՀՀ կառավարության կազմում է հայտնվել բանկային համակարգից։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է նա։

Զրույց-գյալաջիի մեջ իտոգ տվող գլխավոր ինքնահռչակ տգետն ակնհայտորեն չէր տիրապետում թեմային և բացարձակ հասու չէր Գրիգորյանի բանկերի շահույթի ֆիսկալ բաղադրիչի մասին հմուտ պնդմանը, որով նա հարցը տեղափոխեց մասնագիտական տիրույթ, որտեղ ինքնահռչակ տգետ առաջին պաշտոնյան բացարձակ անտեղյակ էր և միայն իրեն յուրահատուկ աչքի ճպճպոց էր բեմադրում։

Հետո սկսվեց հիմարացման հաջորդ փուլը։

Պարզվեց , որ անհուսալի վարկառուների յոթանասուն տոկոսը պարտք են վարկային կազմակերպություններին, որոնց զգալի մասն այդ գցող վարկառուների հենց պատճառով սնանկացել են, այսինքն պետությունը օգնում է տնտեսվարողներին սնանկացնող խաբեբաներին։

Իհարկե առանձին ռեպլիկով այս հիմարությունը որպես տնտեսական ակտիվության ձեռքբերում համարեց տնտեսական զարգացման նախարար կոչեցյալ անձը, որը չէր գիտակցում, որ իրենք գործ ունեն տնտեսության ֆինանսները գողացող գցող չվճարողների հետ։

Դե, դա ու՜ր, գիտելիքն ու քթածակն ու՜ր:

Ինչ է սա՞:

Խայտառակություն և ֆինանսական Սոդոմ-Գոմոր։

Ակնհայտ է, որ քարոզչական նպատակով տգետ ինքնահռչակները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի ինչ-որ կերպ շահեն իրենց չընտրող քաղաքացիների ձայները։

Զուր հույսեր։

Փողն էր ափսոս, որով կարելի էր գոնե թոշակառուներին մի քիչ աջակցել։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ