Եվս մի քանի ամիս, ու էլ ոչ մի ընտրություն առանց կեղծիքի չի կարող լինել հօգուտ ՔՊ-ի։
Դրսում պարտության խորհրդանիշ լինելը վաղ թե ուշ նաև ներսում պիտի արտահայտվեր։
Բայց ընդդիմությունն էլ ոգևորվելու շատ բան չունի, որովհետև ՔՊ-ի այս վիճակը ոչ թե ընդդիմության աշխատանքի արդյունքն է (նորմալ քաղաքական համակարգի դեպքում այդպես պետք է լիներ), այլ Նիկոլ Փաշինյանի անձնական ու ողջ ՔՊ-ի խմբային հակահայկականության արտացոլումն է։
Ժողովուրդը երբեք, երբեք չի համակերպվի ՔՊ-ի հակահայկական տեսիլքի հետ. Իհարկե, կա մարդկանց որոշակի ագրեսիվ խմբակ, որ դեռ շարունակում է ծառայել ՔՊ-ի հակահայկական գործունեությանը, բայց դա այլևս ժամանակի հետ որակ չի լինի։
Ժամանակը հոսում է:
Արա Պողոսյան