ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Ազգերի հավաքական իմաստությունը միշտ մարսում է դա թեթև ուտեստի նման

Ազգերի հավաքական իմաստությունը միշտ մարսում է դա թեթև ուտեստի նման
25.03.2025 | 16:35

Շատ մի՛ նեղվեք, իրանք փեխբուրտիով են հաղթել։

Ամբողջ աշխարհում իրար հարևան ազգերի միջև միշտ էլ մրցակցություն ա եղել ու բնականաբար՝ միշտ փոփոխական հաջողությամբ։ Ու բոլոր ազգերն էլ միշտ օգտագորգծել են հարևան ազգի թույլ կողմերը, ձեռ են առել իրար, բոլորն էլ անեկդոտներ են հորինել, որտեղ, իհարկե, տուժող կամ հիմար կողմը միշտ հարևան ազգն ա եղել։ Դա սովորական ու անխուսափելի սոցիալական երևույթ ա ու ինքնին երբեք թշնամանքի կամ հակամարտության պատճառ չի դառնում։ Ազգերի հավաքական իմաստությունը միշտ մարսում ա դա թեթև ուտեստի նման։

Բայց ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կարելի ա դա ահագնացնել, լրջացնել ու թշնամանքի վերածել, հատկապես՝ երբ երկու ազգերն էլ անհանգիստ, ծայրահեղ լարված հոգեկան վիճակում են ու կենսական նշանակության հարցեր են լուծում, ու հատկապես՝ որ երևի մենակ Նոր Զելանդիայի ֆիլատելիստները գոնե ինչ-որ շահ չունեն էս կողմերում։ Եթե կարողանում են մեզ հազար մասի բաժանել ու իրար դեմ հանել, ուր մնաց՝ հարևանների հետ չկարողանան կռվացնել։

Մեզ պետք ա մի բան իմանալ՝ մեր ազգերի համատեղ պատմությունն էնքան երկար ու բազմաբովանդակ ա, որ մի հատ ֆուտբոլի խաղը կամ ինչ-որ կատաղացրած լակոտների արած այլանդակությունը նույնն ա, ինչ հայելու նման փայլացրած «Մերսեդեսի» վրա նստած փոշեհատիկը։

Շորով մաքրում ենք, անցնում-գնում ա, եթե ընդհանրապես՝ նկատենք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8480

Մեկնաբանություններ