Եկավ ԱՄՆ-ի նոր նախագահը և ազգային-ազատագրական-անկախական պատերազմի վրայից հանեց ռոմանտիզմի քողը, ու մերկ Շահը ցցվեց բոլորիս աչքերի առաջ՝ իր հոյակերտ վեհությամբ:
Գործարք՝ ահա մեր օրերի բախտորոշ բառը:
Մարդկանց կյանքերը, բախտն ու ճակատագիրը, թափված արյունը ոչ մեկին չեն հուզում, դրանք ութերորդական տեղում են: «Փող ենք ծախսել, մեր փողերը հետ պիտի ստանանք»,- սա է Թրամփի դիրքորոշումը, ընդ որում, ուկրաինական կողմի կարծիքով, ծախսել են 90 մլրդ, ամերիկյան կողմն ասում է՝ «500 մլրդ պիտի վերադարձնեք»: Ուկրաինացիների մի քանի սերունդ ուղղակի կախվածության մեջ է ընկնում անդրծովյան «փրկչից», աշխատեն ու տան:
Տնտեսությունը կործանված է, երկրի տարածքները՝ տանուլ տված, բնակչության կեսը՝ 26 միլիոն մարդ արտագաղթել է: Զոհվածների ու վիրավորների մասին չեմ խոսում:
Սա ինչո՞ւ եմ գրում. աղոտ հույսով, որ եվրաինտգրման հմայական ուղին բռնած որոշ հայրենակիցներիս գլխում տրամաբանության նշույլներ կկայծկլտան:
Ռուզաննա Պետրոսյան