«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հայկական դիվանագիտության հաղթանակը 2016-ին և ներկայիս կապիտուլյացիոն կուրսը

Հայկական դիվանագիտության հաղթանակը 2016-ին և ներկայիս կապիտուլյացիոն կուրսը
30.10.2026 | 12:20

Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ ՌԴ-ն Հայաստանին համարում էր «դաշնակից ու առանցքային գործընկեր ԱՊՀ տարածաշրջանում»։
2016 թվականի ապրիլին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց Երևան, որտեղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով։ Լավրովի խոսքով՝ «Հայաստանը ՌԴ դաշնակիցն ու առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում»: Այնուհետև Ս. Լավրովը նշեց, որ «ՌԴ-ն մերժում ու դատապարտում է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն ու բացառապես պաշտպանում է 1994-1995 թթ. զինադադարի փաստաթղթի կետերի իրականացումը»։
Այս հայտարարությունը փաստացի նշանակում էր Ադրբեջանի դիվանագիտական ֆիասկոն, քանի որ Ալիևի նպատակն էր 2016 թվականի հարձակման հետևանքով հայկական կողմերին պարտադրել իր համար ավելի նախընտրելի պայմաններով զինադադարի նոր փաստաթուղթ, որտեղ Արցախն այլևս ստորագրված պայմանագրի կողմ չէր լինի։ Սակայն հայոց բանակն ու դիվանագիտությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Ադրբեջանին նման հնարավորություն չտվեցին։ Ու հենց դա 2016-ի ապրիլին Երևանում փաստեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Բայց սա ամենը չէ։ Նույն ասուլիսի ժամանակ, հայ լրագրողների հարցերին ի պատասխան, Լավրովը նշեց. «Թուրքիայի ղեկավարության հայտարարություններն անթույլատրելի են, քանի որ դրանք ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ՝ պատերազմի։ Եվ Թուրքիայի նման արձագանքն արմատապես դեմ է միջազգային հանրության տեսակետին»։ Այս հայտարարություններն արդյունք էին, նախ և առաջ, ՀՀ իշխանությունների պետականամետ ու արդյունավետ քաղաքականության՝ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ և նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեության։
Բացի այդ, Լավրովը Երևանում խոսեց նաև Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վերաբերյալ։ Լրագրողի հարցին ի պատասխան նա ընդգծեց. «Որպես Կազանյան բանակցությունների անմիջական մասնակից՝ կարող եմ ասել, որ Կազանյան փաստաթուղթը Հայաստանը չի մերժել»։ Սա հստակ ուղերձ էր, որ ՀՀ ղեկավարության ու միջնորդ պետությունների, մասնավորապես՝ ՌԴ-ի կարծիքները համահունչ են, իսկ ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։
Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում՝ 2016 թվականի պատերազմից հետո, ՀՀ-ն հրաժարվեց մասնակցել Բաքվում կայանալիք «Քաղաքակրթությունների ֆորումին»՝ հստակ նշելով. նման հայատյաց քաղաքականություն իրականացնողների հետ ի՞նչ «քաղաքակրթական ֆորում»։
Իսկ այսօր ՔՊ-ական իշխանությունն Ադրբեջանի ուղղակի պահանջով մտադիր է երկրի Սահմանադրություն փոխել։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ