ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 
  • Նշվում են Ռոմանոս Մելիքյանի և նրա հիմնած կոնսերվատորիայի հոբելյանները

    Նշվում են Ռոմանոս Մելիքյանի և նրա հիմնած կոնսերվատորիայի հոբելյանները

    24.12.2013| 12:04
    Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված էր Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին: Ծրագրում հնչեցին Ռոմանոս Մելիքյանի «Օրոր», «Վայրի ծաղիկ», «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլ ա», «Ես բլբուլ եմ», «Աշնան երգ», «Պսակ-պսակ», «Կլոր պար», «Սիրուն գիշեր», «Դափ դափի դափ», «Շափաղ կուտաս», «Մի լար», «Արտուտիկ», «Զընկլիկ», «Վարդը», «Սիրուն ուռենի» վոկալ ստեղծագործությունները: Մենակատարները Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներն էին՝ Արմինե Խաչատրյան, Արմինե Վարդանյան, Փիրուզա Արզումանյան, Անուշ Մելքումյան, Լուիզա Երեմյան, Կիմ Սարգսյան:
  • Ալբերտ Շվեյցեր. Լավ տեմպերացված ստեղնագործիքը Հարավային խաչի ներքո

    Ալբերտ Շվեյցեր. Լավ տեմպերացված ստեղնագործիքը Հարավային խաչի ներքո

    24.12.2013| 02:15
    1. Իմ պատկերացումները մահվան մասին ծայրահեղորեն միանման են մանկության և ծերության շրջանում: Դա մատնանշում է այն, որ երևակայության տարածքն անսասան է, և տասնամյակների փորձառությունը, վերջին հաշվով, որևէ դեր չի խաղում: Ծերությունս անցել է և, հնարավոր է, կանցնի այստեղ` աֆրիկյան ջունգլիներում` դժբախտ ու երջանիկ երեխաների հոգսերի մեջ: Եվրոպայում ավարտվել է համաշխարհային պատերազմը, Արևելքում, սակայն դրա օջախը դեռ մխում է:
  • Համերգ՝ «Ռոմանոս Մելիքյան» ֆեստի շրջանակներում

    Համերգ՝ «Ռոմանոս Մելիքյան» ֆեստի շրջանակներում

    23.12.2013| 10:48
    Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Հայ կոպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին: Ծրագրում կհնչեն Ռոմանոս Մելիքյանի ՙՕրոր», «Վայրի ծաղիկ», «Սև կաքավիկ», «ՙԾիլ-ծիլ ա», «Ես բլբուլ եմ», «Աշնան երգ», «Պսակ-պսակ», «Կլոր պար», «Սիրուն գիշեր», «Դափ դափի դափ», «Շափաղ կուտաս», «Մի լար», «Արտուտիկ», «Զընկլիկ», «Վարդը», «Սիրուն ուռենի» վոկալ ստեղծագործությունները: Մենակատարներ` Արմինե Խաչատրյան, Արմինե Վարդանյան, Արշակ Մուրադյան, Փիրուզա Արզումանյան, Անուշ Մելքումյան, Լուիզա Երեմյան, Կիմ Սարգսյան:
  • Արմենուհի ՍԻՍՅԱՆ.  Ծովային քամի

    Արմենուհի ՍԻՍՅԱՆ. Ծովային քամի

    22.12.2013| 15:50
    Ի՞նչ, ծովային քամի՞, այս բանուկ փողոցում խաչմերուկն անցնելի՞ս… Հնարավո՞ր բան է: Բայց ես զգում եմ նրա կանչը, զգում նրա բույրը: Ավելին. լսում եմ այն շշունջները, որ միայն ծովային քամին է հավաքում ալիքների շուրթերից ու իր մեջ ամբարում: Ինչ հարազա՜տ է ինձ այս ամենը, թեև երբևէ ապրած չկամ ծովափին կամ նրան մոտիկ: Այս բույրը փորձում է իմ մեջ բանալ ինչ-որ կորսված հիշողություններ, որոնց հետ ոչ մի կապ չունեմ: Սակայն դրանք զարմանալիորեն ծլում, հառնում են ինձնից ու բացում իմ սեփական կեղևը, ուր ես տեսնում եմ ինքս ինձ… Հնարավո՞ր բան է: Որտե՞ղ եմ այս ամենը զգացել ու ապրել:
  • Լևոն Խեչոյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո

    Լևոն Խեչոյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո

    21.12.2013| 15:32
    Նախօրեին Գերմանիայի Դորտմունդ քաղաքից Երևան տեղափոխված արձակագիր Լևոն Խեչոյանն այժմ գտնվում է «Արմտեդ» բժշկական կենտրոնում, բժիշկների հսկողության ներքո: Հիշեցնենք, որ նրան օդանավակայանից անմիջապես տեղափոխել էին այդ բժշկական կենտրոնը:
  • «Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան»

    «Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան»

    20.12.2013| 18:14
    Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 21-ին, տեղի կունենա գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթ: Կներկայացվեն գեղանկարչի աշխատանքները, առաջին անգամ կցուցադրվի «Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան» տեսաֆիլմը:
  • Թվայնացվել է շուրջ մեկ միլիոն գրականություն

    Թվայնացվել է շուրջ մեկ միլիոն գրականություն

    20.12.2013| 14:43
    Հայաստանի ազգային գրադարանում թվայնացվել է մոտ մեկ միլիոն գրականություն: Թվային գրադարան ստեղծելու աշխատանքներում առաջնությունը տրվել է հայ հնատիպ գրքերին: Մինչև 1999 թվականի գրականության թվայնացման աշխատանքները կավարտվեն 2020-ին: Նշենք, որ Ազգային գրադարանը թվայնացնում է իր ողջ ֆոնդը:
  • «Նոր տարուն հարազատի տուն գնալիս  մի տուփ կոնֆետի հետ մի գիրք էլ տարեք»

    «Նոր տարուն հարազատի տուն գնալիս մի տուփ կոնֆետի հետ մի գիրք էլ տարեք»

    20.12.2013| 11:29
    «Կյանքում ամենամեծ հայտնագործությունը, որ ես արել եմ, կյանքն է: Մինչև 50 տարեկանը հենց այնպես ապրել եմ, 50-ից հետո նոր գիտակցել եմ, ինչ բան է կյանքը: Մարդ կա՝ մի բաժակ ջրի նման մսխում է կյանքը: Կարող էիք, չէ՞, ծնված չլինել, բայց եթե ապրում եք, դա երջանկություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արձակագիր ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԸ: Հանդիպման առիթը սիրված արձակագրի նոր գիրքն էր` «Վերնիսաժը»:
  • «Երիտասարդները գլխապատառ շտապում են հանճարներ հռչակել և «միամտաբար» շրջանցել իրենցից առաջ եղածներին»

    «Երիտասարդները գլխապատառ շտապում են հանճարներ հռչակել և «միամտաբար» շրջանցել իրենցից առաջ եղածներին»

    20.12.2013| 11:07
    «Իրատես de facto»-ի հյուրն է արձակագիր ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ում հետ զրույցը հիմնականում անդրադարձ է նրա վերջին` «Ճյուղեր-տերևներ» գրքին, ինչպես և մերօրյա գրական անցուդարձին:
  • Նորը հաստատվում է դժվարությամբ ու ճիգով

    Նորը հաստատվում է դժվարությամբ ու ճիգով

    20.12.2013| 00:22
    Ստեղծագործական միություններն ապրում են դեռևս խորհրդային տարիների իներցիայով՝ մերժելով նորը, ժամանակակիցը, այն ամենը, ինչը դուրս է կաղապարներից: Ժամանակակից արվեստն այսօր մեկուսացած է և ներկայացվում է միայն փոքր սրահներում, այն խմբերի ու անհատների համար, ովքեր գնահատում են, հետաքրքրվում և անում ամեն ինչ այդ արվեստը հանրայնացնելու ուղղությամբ: