-
03.11.2013|
17:38
Աղասի Այվազյանը ոչ միայն հայ գրականության ականավոր ներկայացուցիչներից է, այլև իմ սիրված գրողներից մեկը: Շատ եմ սիրում նրա գրականությունը, կարծում եմ այդ տեսակ գրականությունը, առհասարակ, նրա տեսակը, նրա մտածողությունը պատիվ է բերում մեր ազգին:
-
02.11.2013|
20:34
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 5-ին տեղի կունենա օպերային արվեստի մեծ երախտավոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Միջոցառումը կմեկնարկի թատրոնի ճեմասրահից՝ երգչի լուսանկարների և թատրոնում նրա մարմնավորած կերպարների զգեստների, 3 հեղինակային և «Անուշ» օպերայի ձայնասկավառակների, պետական պատվերով վերջերս հրատարակված գիրք-ալբոմի ցուցադրությամբ, որը կուղեկցվի նրա օպերային կատարումների ձայնագրություններով:
-
02.11.2013|
15:48
Երեկ «Ուլիխանյան» ակումբում տեղի ունեցավ «Հայարդ» ռոք խմբի «The sword of Damocles» (Դամոկլյան սուր ) երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Երգը պատերազմի մասին է: Ավելի ճիշտ` պատերազմի դեմ: Ատոմային պատերազմի, որը կարող է Երկիր մոլորակի երեսից իսպառ ոչնչացնել մարդկությունը: «The sword of Damocles»–ը, կարելի է ասել, խաղաղության երգ է: Խաղաղության մանիֆեստ` ռոքի դաշտում ու չարի ազդեցության սահմանները պատռող:
-
01.11.2013|
17:57
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) նոյեմբերի 1-3-ը անցկացվում է «Մեկ քառակուսի մետր» 8-րդ թատերական փառատոնը:
-
01.11.2013|
17:32
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվում է գեղանկարիչ Ռոմանոս Սարգսյանի անհատական ցուցահանդեսը:
Ծնունդով Թբիլիսցի արվեստագետը սովորել է Լենինգրադի (Ս. Պետերբուրգ) Վ. Սերովի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա` Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: Մինչև 1961-ը ապրել է Մոսկվայում, այնուհետև` Երևանում:
-
01.11.2013|
13:23
«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը ՈՒկրաինայում Կիևի 43-րդ «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացրել է պրոդյուսերների աշխատաժողով:
-
01.11.2013|
11:58
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան` պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից, նյույորքաբնակ երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի շնորհիվ գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական նոտագրությամբ: Իր ժամանակին Կարա-Մուրզայի քառաձայն պատարագը հանդիպել է պահպանողական եկեղեցականների դժգոհությանը, և Կարա-Մուրզային հեռացրել են իր պաշտոնից:
-
01.11.2013|
11:50
«Իրատես de facto»-ի հյուրն է դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր ԱՆՆԱ ԿՈՆԴՈՆ (Աննա Աչդյանը), ով վերջերս Հայաստանում էր` զբաղված իր երկրորդ լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքներով: Մենք հանդիպել և զրուցել ենք նրա հետ ինչպես սպասվող ֆիլմի, այնպես էլ արդեն կինոյում նրա կատարած այլ գործերի մասին: Հպանցիկ անդրադարձել ենք նաև իր տոհմածառին. նա Տիգրան և Արաքս Մանսուրյանների քրոջ դուստրն է, ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում:
-
31.10.2013|
14:59
«Հայ գիրք» գրախանութում անցկացվում են հանդիպումներ ժամանակակից հայ գրողների հետ: Այս անգամ միջոցառման հյուրը բանաստեղծ, թարգմանիչ ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆՆ էր: Սիրված գրողը կարդաց իր հին ու նոր ստեղծագործություններից, ներկայացրեց նաև Բրոդսկու գործերը` իր թարգմանությամբ, մեկ գործ էլ Բլոկից:
-
31.10.2013|
13:26
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և դաշնակահարուհի Անաստասիա Նեստերովայի (Ռուսաստան) համատեղ համերգը։ Այն նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակին և անցկացվում էր Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Նշենք, որ Յուրի Հայրապետյանը Երևանում է իր աշակերտների հետ, ովքեր հայաստանյան այցի ընթացքում հայ հանդիսատեսին ներկայացրին իրենց կատարողական վարպետությունը, որ փոխանցվել է Յուրի Հայրապետյանի կողմից։