ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ռու­դիկ Մա­կա­ր­յա­նը՝ աշ­խար­հի չեմ­պիոն

Ռու­դիկ Մա­կա­ր­յա­նը՝ աշ­խար­հի չեմ­պիոն
18.10.2019 | 02:01

14, 15, 16 տա­րե­կան­նե­րի շր­ջա­նում հոկ­տեմ­բե­րի 2-12-ին Հնդ­կաս­տա­նի Մում­բայ քա­ղա­քում անց­կաց­ված շախ­մա­տի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյան 16 տա­րե­կան­նե­րի մր­ցակ­ցու­թյու­նում գե­րա­զանց է հան­դես ե­կել Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը ներ­կա­յաց­րած հա­յազ­գի Ռու­դիկ Մա­կա­րյա­նը՝ դառ­նա­լով աշ­խար­հի չեմ­պիոն։


Ծնուն­դով ջա­վախ­ցի 15-ա­մյա պա­տա­նին ութ տա­րե­կան հա­սա­կում ըն­տա­նի­քի հետ բնա­կու­թյուն է հաս­տա­տել Մոսկ­վա քա­ղա­քում՝ մար­զա­կան կա­րիե­րան սկ­սե­լով տե­ղի շախ­մա­տա­յին խմ­բակ­նե­րից մե­կում։ Նա վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րի Մոսկ­վա­յի չեմ­պիոնն է, 2018-ին բլի­ցից հռ­չակ­վել է Ռու­սաս­տա­նի հաղ­թող, մինչև 17 տա­րե­կան­նե­րի միջև դա­սա­կան շախ­մա­տում 2019-ին նվա­ճել երկ­րի չեմ­պիո­նի տիտ­ղո­սը։


Հաշ­ված օ­րեր անց, հոկ­տեմ­բեր 28-ից նո­յեմ­բե­րի 6-ը, տա­ղան­դա­շատ հայ պա­տա­նյա­կը Ռու­սաս­տա­նը ներ­կա­յաց­նե­լու է Թուր­քիա­յում անց­կաց­վող հա­մաշ­խար­հա­յին օ­լիմ­պիա­կան խա­ղե­րում: Հա­վե­լենք, որ Ռու­դիկ Մա­կա­րյանն ու­նի մի­ջազ­գա­յին վար­պե­տի կո­չում:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 3530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ