ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Երկու մե­դալ

Երկու մե­դալ
10.12.2019 | 02:51

Հա­յաս­տա­նի ազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի պաշ­տո­նա­կան կայ­քի տե­ղե­կաց­մամբ՝ Լատ­վիա­յի մայ­րա­քա­ղաք Ռի­գա­յում տե­ղի ու­նե­ցած սամ­բո­յի Եվ­րո­պա­յի պա­տա­նե­կան ա­ռաջ­նու­թյու­նում մեր երկ­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը նվա­ճել են 2 մե­դալ: 55 կգ քա­շա­յին Ա­շիկ Անդ­րե­յա­նը պարտ­վել է միայն եզ­րա­փա­կիչ գո­տե­մար­տում և ար­ժա­նա­ցել ար­ծա­թե մե­դա­լի, իսկ 42 կգ քա­շա­յին Ար­ման Ա­լա­վեր­դյա­նը դար­ձել է բրոն­զե մե­դա­լա­կիր: Մե­րոնք ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցել են 9 մար­զի­կով ու 2 մարզ­չով: Մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րել են 19 եր­կր­նե­րի 173 մար­զիկ­ներ:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 5132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ