Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Եվրոպայում հեգեմոնիայի համար հազարամյա պայքարը յուրօրինակ ավարտ է ունենում

Եվրոպայում հեգեմոնիայի համար հազարամյա պայքարը յուրօրինակ ավարտ է ունենում
20.02.2025 | 12:37

Մակրոնը եվրալիդերների երկու խորհրդակցություն կազմակերպեց, եղան խրոխտ հայտարարություններ, որ կշարունակեն օգնությունը Ուկրաինային, որ իրենք հաստատակամ են և էլի նման բաներ: Քիչ էր մնում ԱՄՆ-ին ուղարկեին այնտեղ, որտեղից եկել է: Կարճ ասած, առյուծի կաթ էին խմել ուլտրալիբերալները: Այսօր հայտնի դարձավ, որ Սթարմերը Մակրոնի հետ հաջորդ շաբաթվա սկզբին գնում են Վաշինգտոն, որ տեսնեն շեֆը ինչ է ասում: Տեսնենք Թրամփի արձագանքը, չնայած դժվար չէ կռահել՝ ինչ կասի եվրահերոսներին, իսկ մինչ այդ՝ նոր զոհեր և ավերածություններ Օդեսայում: Իհարկե, առաջին տուժածը ուկրաինացի հասարակ ժողովուրդն է՝ իր ցավի ու տառապանքի հետ: Եվրոպական Միության առաջատար քաշող ուժը՝ Գերմանիան, որն իր տնտեսական պոտենցիալով գրեթե հասել էր հեգեմոնիայի, այժմ տեսնում է անհեռանկար հակառուսականության հետևանքները: Զրկվելով ռուսական էժան գազից, հսկայական կորուստներ կրելով արդյունաբերական ոլորտներում՝ Շոլցը օրերն է հաշվում, թե երբ կգան ընտրությունները, որ «պատվով» հեռանա: Ինչ-որ առումով ականատես եղանք Գերմանիայի դեինդուստրալիզացիային: Եվրոպայում հեգեմոնիայի համար հազարամյա պայքարը Ֆրանսիայի, Գերմանիայի և անգլոսաքսերի միջև շատ յուրօրինակ ավարտ է ունենում: 1918 և 1945 թթ. Կրկնություն՝ այս անգամ Ուկրաինայում միջնորդավորված պատերազմում ֆիասկոյի տեսքով: Այս մասին նախազգուշացնում էին Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավորները: ԱՄՆ-ից եկող խտացված գազը դառնում է քաղաքական գործոն՝ «Հյուսիսային հոսք» ոչնչացված գազատարների շիրիմի վրա: Իրավիճակից ելքեր փնտրող Մակրոնը փորձում է վերաձևել ֆրանկո-գերմանական բևեռը, դրա համար էլ ԵՄ ղեկավարների խորհրդակցությանը հրավիրել էր նաև բրեքսիթով ԵՄ-ից «ամուսնալուծված» Բրիտանիայի վարչապետին: Հիշենք նաև՝ եվրոպական հեգեմոնիայի համար պայքարում Ֆրանսիան 20-րդ դարում առաջնագծում էր, բայց աջ ու ձախ հակազդեցության հզոր ինպուլսներ էր ստանում Լոնդոնից և Բեռլինից: Այնպես որ, արևմտամետ հայ քաղաքագիտունների դարակազմիկ կանխատեսումները միասնական ժողովրդավար Արևմուտքի փրկչական գլոբալ դերակատարման մասին ընդդեմ փորձանքաստեղծ ռուսների, վերածվում են քարոզչական փուչիկի: Բայց դե մարդիկ հո ձրի չեն վերլուծում, գործ են անում, ոչ մի տեղ չեն աշխատում, բայց լավ էլ ապրում են:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ