Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Սեպտեմբերի կեսերի արևը

Սեպտեմբերի կեսերի արևը
17.09.2025 | 19:31

Ինչքան լավն է սեպտեմբերի կեսերի արևը` չնեղացնող, չխայթող, չճնշող։ Մեղմ տաքություն ունի, ընդհանրապես չի վառում։ Ճիշտ էն մարդկանց է նման, որ միշտ կան մեր կյանքում ու միշտ ջերմացնում են մեզ իրենց ներկայությամբ։ Երբեք չեն նեղացնում մեզ, չեն անցնում չափը, տալիս են ճիշտ այնքան, ինչքան որ պետք է չափավոր ջերմանալու, սիրուն ու քնքուշ մնալու համար։

Սեպտեմբերյան արևի շողերը սանրի ատամների նման խրվում են մարմինդ, խաղաղ սանրում ներսդ` առանց ձգելու, քաշքշելու ու ավելորդ խճճելու ներսդ։ Չեն գզգզում նյարդերդ, հանդարտ սահում են վերից վար։

Մի անտառոտ լանջ գտնես մոտակայքում, փռես քեզ արևին, փակ աչքերով ժպտաս երկնքին երախտագետ ժպիտով և մի քանի ժամ վայելես էդ անվարձ բարիքն ու բերկրանքը։

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 7304

Մեկնաբանություններ