Աղոթարան
											
													12.02.2013 | 00:12
						Տեր ամենակալ, 
կորսվածին գտնող,
Անապատ դարձած 
մեծ կորուստների
Հովտում այս տկար 
նորեն բարձրացրու`
Խաչդ փրկարար:
Պահոց օրերի այս լուրթ օրերում`
Օգնիր գտնելու տունդարձի 
ճամփան
Ապաշխարությամբ,
Անառակ որդու տաք արցունքներով:
						
								Մեկնաբանություններ