Հայաստանի բազմադարյա պատմության մեջ, առաջին անգամն է, որ Արցախն առանց ՀԱՅԵՐԻ է դիմավորում Նոր Տարին:
* * *
Ղարաբաղ եմ ասում՝
 Հոգիս բաց է լինում, 
 Ղարաբաղ եմ տեսնում՝
 Սիրտս լաց է լինում։
 
 Ղարաբաղ եմ ասում՝
 Երգս թև է առնում, 
 Ղարաբաղ եմ տեսնում՝
 Սիրտս սև է դառնում։
 
 Ղարաբաղ եմ ասում՝
 Երազներ եմ հինում, 
 Ղարաբաղ եմ տեսնում՝
 Թևաթափ եմ լինում։
 
 Ղարաբաղ եմ ասում՝
 Հավքս ձագ է տալիս, 
 Ղարաբաղ եմ տեսնում՝
 Պատս ճաք է տալիս։
 
 Ղարաբաղ եմ ասում՝
 Սիրտս պար է ընկնում, 
 Ղարաբաղ եմ տեսնում՝
 Գլխիս քար է ընկնում։
 
 Ղարաբաղ եմ ասում՝
 Դրախտին եմ հասել, 
 Ղարաբաղ եմ տեսնում...
 Ա՜խ, ես ձեր ինչն ասեմ։
1981 թ.
 Վազգեն ՕՎՅԱՆ
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից