ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Երկրի մշակույթը ազգի և պետության դեսպան

Երկրի մշակույթը ազգի և պետության դեսպան
04.04.2025 | 14:38

Հայաստանը համայն աշխարհին և քաղաքակիրթ մարդկությանը ծանոթ է, ընկալելիև գնահատելի իր նշանավոր զավակների միջոցով։ Մի երկիր, որն առաջինը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։

Երբեմն մեզ ճանաչում են Այվազովսկի և Արշիլ Գորկի նկարիչներով, երբեմն մերօրյա հարցերով համաշխարհային հարթակներում։

Մենահամերգներով մեր երաժիշտներն ու համույթները հիանալի ներկայացնում են հայկական մշակույթը աշխարհին։ Վերցնենք թեկուզ ֆիլհարմոնիկ նվագախմբի շրջագայությունները և հիանալի ընդունելությունն աշխարհի համերգասրահներում երաժշտասեր հանրության կողմից։

Կարելի է ասել, որ արտեկրում ճանաչում, գնահատում են ոչ միայն աշխարհահռչակ հայերին։ Նաև սիրում են իրենց երկրում բնակվող յուրաքանչյուր հայի։ Հարեւանի տան այգեպանին, դպրոցի տնօրեն հայուհուն։ Մի խոսքով ցանկացած երկրում հայ տեսակը առաջնադիրքում է։ Առանձնանում է վարպետությամբ, նվիրումով և օրինապահությամբ։

Բայց կան երկրներ, որտեղ չեն ճանաչում Երկիր Նաիրին, Հայքը։ Կարծես թե աշխարհի հնագույն պետություններից մեկի պատմության մասին քիչ բան գիտեն աշխարհի որոշ երկրներում ։

Ասորեստանի արյունարբու թագուհի Շամիրամին գիտի ողջ աշխարհը, նրա անունը հաճախ է հիշատակվում դասագրքերում։ Մինչդեռ Արա Գեղեցիկի՝ հայոց ազնվական ու առասպելական կերպարի մասին ավելի քիչ է խոսվում։

Այսպիսով մեր երկիրը, նրա անընդգրկելի պատմությունը և ահռելի մշակութային ժառանգությունը աշխարհում որոշ մարդկանց համար այնքան էլ հայտնի չէ, իսկ համաշխարհային քաղաքակրթության որոշ տարեգրքերում քիչ է խոսվում այդ մասին։

Այնինչ մշակութային քաղաքականությամբ հաճախ լուծվում են ոչ միայն քաղաքակրթական, այլև քաղաքական խնդիրները։

ՀԽՍՀ-ում նկարահանվեց «Մատենադարան» հանրահայտ ֆիլմաշարը։ Այն մեծ ընդունելության արժանացավ ԽՍՀՄ ողջ տարածքում։

Եվ հանրահռչակվեց մեր արվեստն ու կերպարվեստը։ Այսօր ևս շատ ֆիլմաշարեր կարող են նկարահանվել մեկենասների աջակցությամբ՝ մի քանի լեզուներով։

Եվ դրանք կարող են ցուցադրվել միջազգային հեղինակություն վայելող հեռուստաընկերություններում։

Հայկական մշակույթն ահռելի է՝ վիթխարի սառցաբեկոր է, որի մի մասը օվկիանոսի հատակում է ու այն անհրաժեշտ է ավելի հանրայնացնել աշխարհին։

Եթե ֆիլմաշարերը մեծ ծախսեր են պահանջում, ապա միանգամայն հնարավոր է ստեղծել բազմալեզու կայքեր։ Որոնցից մեկը քաղաքակիրթ աշխարհին կներկայացնի հայ գրականությունը՝ սկսած «Վահագնի ծնունդից» մինչև մեր օրերը։ Մյուսը կանրադառնա գիտությանը, որը ոչ միայն մեծ ժառանգության տեր է, այլև քսաներորդ դարում աշխարհին է պարգևել հայտնի անուններ բոլոր բնագավառներում՝ Օրբելի եղբայրներ, Սերգեյ Մերգելյան, Վիկտոր Համբարձումյան, Ալիխանյան եղբայրներ ու Գրիգոր Գուրզադյան։

Նաև շատ այլ գյուտարարներ, տիեզերաշինության ոլորտի դեմքեր։

Գրականություն… Միայն Նարեկացին բավական է, որպեսզի մեր անունն արձանագրվի համաշխարհային գրականության պատմության մեջ։ Սակայն մինչ նա և նրանից հետո էլ ստեղծվում են գրական արժեքավոր գործեր, որոնք մնում են մեր երկրի սահմաններում։

Ճիշտ ժամանակն է, որ հայկական մշակույթը դառնա պետության ու ազգի պատվավոր դեսպանը համաշխարհային հարթակում։

Վալենտինա ԱՂԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3879

Մեկնաբանություններ