«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Չի կարելի մարդուց այգի գողանալ

Չի կարելի մարդուց այգի գողանալ
10.05.2025 | 10:53

Մերգելյանի այգում էի։ Նստեցի, մի քիչ նայեցի գնացող-եկողին, խաղացող երեխաներին, զբոսնող շներին, ծխեցի։ Ծառերն ազատագրվել են անճոռնի վանդակներից, գազոններն էլ։ Սրճարաններն էլ են վերացել։ Այգին շնչում ա։ Շատ մարդ կար, ուրեմն՝ մարդիկ ընդունել են նոր այգին։ Լիքը նստարան կա, բայց մեծ մասը զբաղված էին։

Ես էլ եմ ընդունում, գոհ եմ։ Իհարկե՝ իմ մանկության այգին չի, շատ ա տարբերվում։ Սա միգուցե ավելի լավն ա։ Բայց իմ մանկության այգին մի առավելություն ուներ՝ իմ մանկությունը մեջ էր, որ կերան, լափեցին այգու հետ։

Ոչինչ, հիմա լիքը երեխա կա այգում։ Սա էլ նրանց մանկության այգին կդառնա։ Մենակ թե հիմա էդ այգում կամ ուրիշ այգիներում խաղացող ապագա չինովնիկները, օլիգարխներն ու հանցագործները սա էլ չխլեն էսօրվա երեխեքից, նրանց մանկությունն էլ չանդամահատեն։

Չի կարելի մարդուց այգի գողանալ։ Այգեսպանությունը պետք ա քրեականացվի, պետք ա դատեն դրա համար ու շատ խիստ դատեն։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7969

Մեկնաբանություններ