Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ներքին ներդաշնակություն

Ներքին ներդաշնակություն
09.05.2025 | 00:00
Հետևեք միայն Իմ առաջնորդությանը:
Զգույշ եղեք, որպեսզի ակամա չհետևեք ձեր նախաձեռնություններին. նմանվեք այն մանկանց, որոնք վախենում են հեռանալ մոր կողքից:
Ձեր իմաստության վրա կասկած ունենալը և Իմ իմաստությանը վստահելը, ձեզ խոնարհություն կսովորեցնի:
Խոնարհությունն ինքն իրեն փոքրացնել չի նշանակում, այլ` մոռանալ «ես»-ը:
Ոչավելի` մոռանալ «ես»-ը, որովհետև, դուք պետք է հիշեք Ինձ:
Պետք չի ակնկալել, որ աշխարհի մեջ ամեն ինչ ներդաշնակ լինի:
Մի տենչացեք ապրել մի այնպիսի շրջապատի մեջ, ուր բոլոր մարդիկ համաձայնության մեջ լինեն ձեզ հետ: Ձեր պարտքն է` պահել սրտի խաղաղությունը` անգամ ամենաձախորդ իրադրության մեջ:
Ներդաշնակությունը միշտ ձեզ հետ կլինի, երբ ձեր լսողությունը լարեք` ընկալելու համար երկնքի երաժշտությունը:
Միշտ կասկածեք ձեր անձի կարողության կամ իմաստության վրա, երբ կամենում եք իրերը կարգի բերել ու իրենց բնական վիճակների մեջ հաստատել, եթե այդ բաները Ինձ թողնելով` խնդրեք Ինձնից կարգի բերել դրանք, դուք կկարողանաք թեթև և ուրախ սրտով շարունակել ձեր ճանապարհը:
Ես եմ Իմաստությունը: Միայն Իմ Իմաստությունը կարող է անսխալ որոշում կայացնել մի որևէ գործի վերաբերյալ, կամ կարգավորել որևէ խնդիր:
ՈՒրեմն, Ինձ ապավինեք` ամեն ինչ ճիշտ ընթացք կստանա:
Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ