ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Աչքներդ լույս

Աչքներդ լույս
18.09.2025 | 11:15

Գազպրոմը Հայաստանին գազի մատակարարման համակարգում վերանորոգման աշխատանքներ է սկսել:

Շեշտում եմ ՝ համակարգում: Դա նշանակում է՝ խողովակաշարում, բաշխիչ ու կոմպրեսորային կայաններում:

Ցանկության դեպքում, անգամ ադրբեջանական չեղած գազ էլ հնարավոր չի լինելու ստանալ:

Ինչքա՞ն կտևի վերանորոգումը:

Հնարավոր է՝ մինչև այս շաբաթվա վերջը, հնարավոր է՝ մինչև եկող տարվա մարտի կեսերը:

Վերանորոգման ժամկետը կախված կլինի Հայաստանի քաղաքական ղեկավարության

պահվածքից:

99 տարով արտապատվիրակու՞մ եք։

Արտապատվիրակեք...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ