Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

ՈԻկրաինական «տարոսը» կարծես փոխանցվում է Ադրբեջանին

ՈԻկրաինական «տարոսը» կարծես փոխանցվում է Ադրբեջանին
11.08.2025 | 13:39

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը, որն սկզբում միայն դիվանագիտական ու քաղաքական հարթության մեջ էր, վերաճեց ռազմական հակամարտության և ապա՝ բացահայտ պատերազմի, փաստացիորեն այն բանից հետո, երբ Կիևը հստակ ազդարարեց ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկությունը։ Այդ ազդարարմանը հաջորդեցին Հյուսիս-ատլանտյան դաշինքի որոշ անդամների խրախուսող արձագանքները, ինչը Մոսկվայում ընկալվեց որպես կարմիր գծի խախտում։

Այսօր, ուկրաինական «տարոսը» կարծես փոխանցվում է Ադրբեջանին։ Վերջինս, Ռուսաստանի հետ հարաբերությունների նկատելի սառեցման պայմաններում, ցուցաբերում է կամա թե ակամա ՆԱՏՕ-ի ուղղությամբ շարժվելու ազդակներ։ Չի բացառվում, որ այս ընթացքը խթանվում է ոչ միայն ներքին հաշվարկներով, այլև արտաքին «մեծ եղբայրների» ուղղորդմամբ, որոնց ռազմավարական շահերի մեջ մտնում է Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի խարխլումը։

Այս ամենի համատեքստում հիպոթոտիկ հտաքրքրական և միաժամանակ անհանգստացնող հարց է՝ եթե Մոսկվայի արձագանքը լինի Ուկրաինայի սցենարին համադրելի, ապա ինչ դիրքորոշում կորդեգրի այսօրվա Հայաստանը։ Կփորձի՞ արդյոք օգտվել ստեղծված իրավիճակից՝ սեփական անվտանգության ու պետականության շահերը առաջ մղելու համար, թե՞ կրկին կընտրի անողնաշար, անվճռական և «չեզոք» կեցվածքը։ Իսկ գուցե, ինչն ամենաանհավատալի, բայց նաև ամենասարսափելին է, հայտնվենք ադրբեջանական կողմը պաշտպանողների շարքու՞մ՝ «եղբայրական» աջակցության պատրանքի տակ։

Այս վերջին ենթադրությունը, որքան էլ սարկաստիկ հնչի, մեր վերջին տարիների քաղաքական իրողությունների ֆոնին բոլորովին էլ զուրկ չէ իրականություն դառնալու պոտենցիալից։ Մեր ժամանակներում քաղաքական աբսուրդն այլևս բացառություն չէ, այն հաճախ վեր է ածվում պետական քաղաքականության։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 10431

Մեկնաբանություններ