Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Զարգացման եվրասիական բանկի աշխատակիցները բարեկարգել են Հրազդանի կիրճը

Զարգացման եվրասիական բանկի աշխատակիցները բարեկարգել են Հրազդանի կիրճը
06.09.2012 | 18:31

Սեպտեմբերի 5-ին անցկացված «էկոլոգիական վերահսկողություն» միջոցառման շրջանակներում, Զարգացման եվրասիական բանկի աշխատակիցների կողմից կարգի է բերվել Հրազդանի կիրճը:

«Ակցիան, որն ուղղված է եզակի մշակութային ժառանգության պահպանմանը, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ և շարունակական բնույթ կունենա: Եթե մնացած բոլոր կազմակերպությունները հետևեն մեր օրինակին, արդյունքը շոշափելի կլինի: Համագործակցության համար շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Ղազախստանի դեսպանության աշխատակիցներին, ովքեր անարձագանք չթողեցին մեր հրավերը և մասնակցեցին միջոցառմանը»,- նշել է Զարգացման եվրասիական բանկի նախագահ Սերգեյ Ելիզարովը:
Նշենք, որ Զարգացման եվրասիական բանկը, որի անդամ-երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ղրղզստանը, միջազգային ֆինանսական կազմակերպություն է: Այն ստեղծվել է անդամ-պետությունների շուկայական տնտեսությունների զարգացումը, կայուն տնտեսական աճը խթանելու ու վերջիններիս առևտրատնտեսական կապերը ընդլայնելու:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ