Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գնացել է ներդրումներ բերելու

Գնացել է ներդրումներ բերելու
29.06.2018 | 03:53

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում առաջին մեծամասշտաբ արտերկրյա այցերն է կազմակերպել դեպի հարազատ Լոնդոն, ապա` Ֆրանսիա, հետո էլ` ԱՄՆ: Այս ընթացքում նա հանդիպումներ է ունեցել տարբեր ձևաչափերով:


Մեր աղբյուրների պնդմամբ, նախագահի այցի հիմնական նպատակը ոչ միայն դրսում հայաստանյան վերջին իրողություններն ամրագրելն է, այլև ներդրումներ բերելը: Պատահական չէ, որ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայում գործարար շրջանակների հետ ևս հանդիպել է: Այս ամենում մի ուշագրավ դրվագ կա. եթե Հայաստանում որևէ բարձրաստիճան պաշտոնյա նման մեծ «տուրեր» կազմակերպեր, հեռուստաընկերությունները ողջ օրը ողողված կլինեին այդ մասին լուրերով. ինչու՞ այս անգամ նման հնչեղություն չկա: Նախագահի լիազորությունների կրճատու՞մն է միայն պատճառը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ