Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հերթը կհասնի՞ Ծառուկյանին

Հերթը կհասնի՞ Ծառուկյանին
18.09.2018 | 01:17

«Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջև սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի: ԲՀԿ-ում բավականին կոշտ են տրամադրված, իշխանության թևը ևս չի զիջում: ԲՀԿ-ին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ վերջիններս էլ հատիկ առ հատիկ ներկայացնում են, թե նախկին իշխանության ինչ կադրեր են հեղափոխականների ցուցակում հայտնվել: Առաջիկայում սրացումների պակաս չի զգացվելու, քանի որ ԲՀԿ-ամերձ աղբյուրները վստահեցնում են, որ գնալու են մինչև վերջ, աշխատելու են ամեն գնով ստանալ շատ երևանցիների ձայներ:


Իսկ «Իմ քայլի» քարոզարշավն ամբողջովին իր ուսերին տանող Նիկոլ Փաշինյանը հանրությանը ուղերձ է հղել դեռ վաղուց, որ իրենք «սպիտակներն» են, իսկ մյուսները՝ «սևերը»: Հայկ Մարությանը որպես քաղաքապետի առանձին թեկնածու չի էլ դիտարկում: Բոլորը Նիկոլ Փաշինյանի և մյուս ուժերի միջև են տեսնում ընտրությունը, իսկ վարչապետը փորձում է առայժմ «նուրբ» ձևով ԲՀԿ-ին հասկացնել, որ մտադիր չէ մի քայլ անգամ զիջելու: Կառավարությունից ոմանք պնդում են, որ հնարավոր է ինչ-որ պահի Փաշինյանը «կատաղի», և նրա թիրախում հայտնվի հենց Գագիկ Ծառուկյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ