Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Զրույց Աստծո հետ

Զրույց Աստծո հետ
19.11.2024 | 13:42

Տե՜ր Աստված, ի՜մ, մե՜ր Աստված,

Առաջ ես նայում էի երկնքին

Քեզ տեսնելու,

Քեզ հետ հաղորդակցվելու համար,

Հիմա նայում եմ՝

ԱԹՍ տեսնելու

ՈՒ իբր պաշտպանվելու համար,

Տե՜ր Աստված,

ՈՒզում եմ՝

Երկնքում միայն Դո՛ւ լինես,

ՈՒ երկնքին նայենք՝

Միայն Քեզ աղոթելու համար,

Վերադարձի՛ր, Տե՛ր, մեր երկինք,

ՈՒ մեզ մենակ մի՛ թող…

ՈՒ տեղդ մի՛ զիջիր մահաբեր ուժին,

ՈՒ թող Փրկչիդ ուժը թագավորի երկնքում

ՈՒ երկրի վրա,

Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձություն

Եվ երկրի վրա մի փոքրիկ կտոր կա՝

Արցախ անունով, որ Դու ես ստեղծել,

Պահել, փայփայել, մեր դրախտը դարձրել,

Վերադարձիր Քո դրախտը և բնակվիր այնտեղ,

Տեր,

Որ երկինք է ու երկիր մեզ համար ու տիեզերք,

Պահիր և փայփայիր Արցախը, Տեր,

Արցախցի բանաստեղծն ասում էր՝

Դու էլ ես ղարաբաղցի,

Եվ կասկած չուներ, որ կպահես նրան,

(Եվ կպահի, մի կասկածի, Աստված էլ է ղարաբաղցի)․․․

Մի լքիր երկիրդ, Տեր,

Եկ և ապրեցրու,

Եկ, որ ապրենք․․․

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Դիտվել է՝ 4623

Մեկնաբանություններ