Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գործն անենք, գործն ավարտենք, որ մաքրվենք

Գործն անենք, գործն ավարտենք, որ մաքրվենք
24.04.2025 | 12:02

Հայ ժողովրդի առաքելությունը, որպես հավաքական քաղաքալկան ազգ, փակում և ուզում են ավարտել արդեն մի հազարամյակ: Մի հազարմյակ է՝ չի ստացվում ու մի քանի հազարամյակ էլ չի ստացվելու:

Մենք ժամանակավոր մաղձի մեջ ենք, մենք սրանից անպայմանորեն դուրս ենք գալու: Գաղթողը կգաղթի, դավաճանողը կդավաճանի, ուրացողը կուրանա, մաղձ բաժանողը կմնա մաղձի տակ, փողապաշտն ու անուղեղը բերկրանք չեն զգա: Մնացողն ու սկզբունքայինը կհաղթի ու կշարունակի այս ազգի առաքելությունը: Սա պաթոս չէ, ոչ էլ ցանկություն, այլ այս ազգի չոր պատմական վավերագրումը:

Մնացողն ու կռիվ տվողն է հաղթել ու պահել այն ինչ այսօր մեզ է հասել:

P.S. Նզովեցինք, բանադրեցինք, անիծեցինք, անարգանքի սյունին գամեցինք, հայհոյեցինք, անպատվեցինք: Բավարար չէ, գործն անենք, գործն ավարտենք, որ մաքրվենք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2728

Մեկնաբանություններ