ՈՒռուցքաբանության ոլորտը եղել և մնում է միջազգային առողջապահության ուշադրության կենտրոնում: Եվ տրամաբանական է, որ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարում ուռուցքաբանության թեման հիմնականներից էր:
Հուլիսի 21-22-ին Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է դիմել 10-11 տարեկան 16 երեխա, որոնք գանգատվել են ջերմության բարձրացումից, սրտխառնոցից, որովայնի ցավից, լուծից, փսխումից:
ՀՀ Նախագահի աշխատակազմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 21-ի նիստում քննարկվեցին «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում ներկայացված հայտերը։
Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցելության շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ եղավ նաև Մարտունու ծննդատանը:
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի 50-ամյա բնակչուհի Ջ. Ս.-ի ՀՀ առողջապահության նախարարին հասցեագրած շնորհակալական նամակը գուցե թե առանձնակի ուշադրության չարժանանար, եթե արտառոց դեպքի մասին Աբովյանի ծննդատնից նախապես տեղեկատվություն ստացված չլիներ։
«Մոր և մանկան, դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարության պլանավորում և արժեքների գնահատում» թեմայով միջերկրային սեմինարը միավորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի յոթ անդամ երկրի 45 մասնակիցների:
Գեղարքունիքի մարզի Գետիկ, Վահան, Դպրաբակ համայնքներում վեց ամիս շարունակ անցկացվում է «Իմացի՛ր և տուր ապրելու հնարավորություն» ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական հանրապետություն» սոցիալական հասարակական կազմակերպությունը` ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Օրերս ՀՀ ԳԱ ակադեմիայում անցկացվեց առողջ սննդի հարցերին նվիրված կլոր սեղան- քննարկում: Ներկա էին ՀՀ առողջապահության նախարար, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, անվանի գիտնականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սննդի ոլորտի աշխատողներ:
Անցած շաբաթ կայացած առողջապահության միջազգային 4-րդ համագումարն առանձնացավ իր ուղղվածությամբ. առանձնակի ուշադրություն դարձվեց ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, սրտանոթային համակարգի և դիաբետի շուրջ առավել մանրամասն քննարկումներ ծավալվեցին։
ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթային հանձնաժողովի հուլիսի 9-ի նիստում քննարկվեցին բնապահպանական և ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերին դիմած ՀԿ-ների հայտերը։
Պակիստանը առնվազն 30 տարի թշնամական դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի բարեկամ Հնդկաստանի հետ Պակիստանը հիմա էլ պատերազմական վիճակում է։
Հնդկաստանը հստակ արտահայտված բացասական վերաբերմունք ունի Հայաստանի թշնամի Ադրբեջանի նկատմամբ, նաև զենք է մատակարարում հայկական բանակին...