-
06.12.2013|
17:12
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայի Հանրապետությունում, այցելել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարան, ծանոթացել համալսարանի կառուցվածքին և մասնագիտություններին, հանդիպել բուհի ղեկավարությանը և քննարկել հայաստանյան բուհերի հետ համագործակցության հնարավորությունը:
-
06.12.2013|
15:44
Դեկտեմբերի 5-ին Յոհանեսբուրգում 96 տարեկանում մահացավ Հարավ-աֆրիկյան հանրապետության առաջին սևամորթ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան, որը հանուն ազատության իր կյանքի քսանվեց տարիներն անցկացրել է բանտում:
-
06.12.2013|
11:47
Միասնական քննչական կոմիտե ստեղծող Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է, որ ներկայացվել են օրենսդրական անհրաժեշտ փաստաթղթերը կոմիտեն ստեղծելու համար:
-
06.12.2013|
11:45
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` նշելով որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են դարձյալ հանդիպել 2014 թ. սկզբին, և կշարունակեն բանակցությունները բարձր մակարդակով:
-
06.12.2013|
11:40
Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը մասնակցում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: Իր ելույթում նա ասել է. «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը Վրաստանի և Մոլդովայի բնակչությանն օգնելու համար»: Նուլանդը ուշադրություն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և ասել է, որ ԵԱՀԿ-ն պետք է նպաստի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև երկխոսության վերականգնմանը:
-
05.12.2013|
14:35
Դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում օպերային երաժշտության երեկո էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես եկան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան (սոպրանո, Վրաստան) և Գրիգոր Վերները (բարիտոն, Ռուսաստան)։ Երեկոյի ընթացքում հնչեցին նախերգանքներ և արիաներ իտալական և ռուսական հանրահայտ օպերաներից։
-
05.12.2013|
14:14
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Չարենցավանի քաղաքային գրադարանի հետ համատեղ պաշտոնապես ազդարարեց Չարենցավանում Ամերիկյան անկյան բացման մասին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Սա Հայաստանում 5-րդ Ամերիկյան անկյունն է, ընդ որում առաջինը բացվել է 2005թ.-ին:
-
05.12.2013|
11:33
ՈՒկրաինայի իշխանությունը և ընդդիմությունը հնարավոր է սկսեն բանակցությունների գործընթաց, որի համար նրանք իրենց պայմաններն են դրել: «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլևը «5» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե ընդդիմությունը բանակցություննների կգնա այն դեպքում, եթե կառավարությունը հրաժարական տա:
-
04.12.2013|
17:11
Այս մասին ասել է Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսեյ Կվասնևսկին լեհական մամուլին տված հարցազրույցում: Նրա խոսքով` Ուկրաինայի ցուցարարները նախագահ Վիկտոր Յանուկովիչին կարող են ստիպել կատարելու իրենց պայմանները միայն վճռական գործողությունների դեպքում:
-
04.12.2013|
16:05
«Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ-ն նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերի 10 դպրոցներում իրականացնում է «Ծխել, թե՞ ապրել» ծրագիրը: