Ամանորին Երևանում բաց էին մի շարք թատերահամերգային հաստատություններ և թանգարաններ: 2019-ի դեկտեմբերի 29-ից մինչև 2020-ի հունվարի 3-ը (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ հունվարի 1-7-ը), ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ունեցել են 23825 հանդիսատես:
Կինոյի տան փոքր կինոսրահում հունվարի 15-֊ին, ժամը 19։00-֊ին կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված «Maestro 95» ֆիլմը։ Մուտքն ազատ է։ Գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի «Maestro 95» ֆիլմն իր բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական է՝ համեմված պոետիկ էսսե ֆիլմի և անիմացիայի հնարքներով:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը 2019-ին ունեցել 7 նոր ներկայացում մեծ դահլիճում, 8 թատերական ընթերցումներ՝ փոքր դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը:
Հարգարժան բարեկամ Փարավոն Միրզոյան, ստեղծագործական արվեստանոցները պահպանելով որպես հասարակական կազմակերպություն, 3-րդ հանրապետության 1-ին նախագահը էապես վրիպեց։ Լիովին կիսում եմ մտահոգությունդ և փորձում եմ մեր մտահոգությունը վերածել գործընթացի, այն է` ստեղծագործական միությունների գործունեությունը համակարգել «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի տիրույթում։
«Իրատեսի» հյուրը «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆՆ է: Նա վերջերս նշեց իր ծննդյան՝ 65 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները: Այս և այլ հարցերի է անդրադառնում մեր զրույցը:«Իրատեսի» հյուրը «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆՆ է: Նա վերջերս նշեց իր ծննդյան՝ 65 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները: Այս և այլ հարցերի է անդրադառնում մեր զրույցը:
Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտնել, որ իրականություն դարձավ տարիների երազանքս, այն էր՝ լայն հանրությանը հասանելի դարձնել Կոմիտասի գերմաներեն գրված 9 երգերի և մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաների տպագրությունը:
Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՜ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ՜, հեռու ընկեր իմ, օ՜, Վահան Տերյան...
Պակիստանը առնվազն 30 տարի թշնամական դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի բարեկամ Հնդկաստանի հետ Պակիստանը հիմա էլ պատերազմական վիճակում է։
Հնդկաստանը հստակ արտահայտված բացասական վերաբերմունք ունի Հայաստանի թշնամի Ադրբեջանի նկատմամբ, նաև զենք է մատակարարում հայկական բանակին...