Նա ժամանակակից հայ գեղանկարչության ինքնատիպ վարպետներից է: ՈՒշագրավ` նաև իր մարդկային կերպարով: ԳԱՍՏԵԼԼՈ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հեռու է հանրահռչակումից: Նա իր վրձնի ու կտավի առջև է փնտրում շատ հարցերի պատասխաններ: Հաճախ գտնում է, երբեմն` շարունակում փնտրտուքը։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում անցկացվող Հայաստան և Թուրքիա կինոպլատֆորմի հաղթող նախագիծ է ճանաչվել թուրք ռեժիսոր Օզլեմ Սարիյըլդըզի «Մանուկի ճանապարհորդությունը» կինոնախագիծը:
«Պիկասոն ասում էր, որ միայն ու միայն ժամանակից է վախենում, իսկ Քոչարն ասում էր, որ ժամանակի մեջ պետք է գտնեն իրեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարը:
Մեկնարկեց շատերիս համար սպասելի և սիրելի «Ոսկե ծիրանը», և կազմակերպիչների, ու ոչ միայն նրանց, ուշադրության կիզակետում է «Հայկական համայնապատկեր» ծրագիրը` խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերի բազմազան խճանկարով:
Ադրբեջանը պետական սահմանի մասին համաձայնագիր ունի միայն ՌԴ-ի հետ։ Մյուս երեք ցամաքային հարևանների՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության ու Իրանի հետ նման համաձայնագրեր չունի, այսինքն, այդ սահմանները փաստացի կամ պայմանական առկա են, բայց դրանք «միջազգայնորեն ճանաչված» չեն, քանի դեռ չկա «պետական սահմանի մասին» միջպետական համապատասխան համաձայնագիր...