-
26.09.2018|
16:24
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երեք կոլեկտիվները ելույթներով հանդես կգան «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում: Մասնավորապես, հոկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտութան տանը կանցկացվի համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 149-րդ տարեդարձին:
-
26.09.2018|
16:22
Մեկնարկում է «Սոսե» միջազգային կինոփառատոնը: Անցած հինգ տարիների ընթացքում «Սոսե» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին հաջողվել է ոչ միայն իրենց շուրջ համախմբել կինոյի սիրահար պահանջկոտ հանդիսատեսի բանակը, այլև գրավել հենց կինոհեղինակների ուշադրությունը։
-
25.09.2018|
01:48
Մշակույթի նախարարությունը և «Մարդ կարդացող/Homօ Legens» ընթերցանության խրախուսման նախագիծը հայտարարում են «Մեր գրադարանը» խորագրով էսսեների մրցույթ: Էսսեների թեմատիկ-պայմանական վերնագրերն են՝ «Գրադարան, իմ սեր», «Իմ երազանքի գրադարանը», «Կյանքը գրադարանի պատուհանից», «Գրադարանավարի խորհրդով»:
-
24.09.2018|
10:35
Երևանում «Գյոթե կենտրոնի» և Գերմանիայի թարգմանիչների ֆոնդի Տոլեդո ծրագրի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ մեկնարկել է գերմաներենից հայերեն և հայերենից գերմաներեն գրական թարգմանիչների սեմինարը:
-
19.09.2018|
17:27
Հռոմի օպերային թատրոնում հայկական երաժշտությունն ընդունվեց ջերմ ու անդադար ծափահարություններով։ Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։
-
18.09.2018|
02:00
«Ֆոկուս» արվեստի հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, libraries.am-ի ներքո, ստեղծվել է անկախ գրադարանների ցանց՝ ընդհանուր օգտագործման Էլեկտրոնային հաշվառման համակարգով, որն արվեստի և հարակից ոլորտի անկախ գրադարաններին հնարավորություն կտա անվճար սկզբունքով ներկայացնելու իրենց ֆոնդերն ու կապ հաստատելու ընթերցողների հետ:
-
17.09.2018|
17:04
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 17-ին Հռոմի Teatro dell’Opera-ում ղեկավարելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական համերգը։
-
14.09.2018|
23:41
Արվեստ Հայաստան հիմնադրամը հրավեր է ստացել Viennacontemporary 2018 արվեստի միջազգային փառատոն-տոնավաճառից՝ ներկայացնելու Հայաստանը որպես Ֆոկուս երկիր:
-
14.09.2018|
03:33
37 հեղինակի 154 աշխատանքները ներկայացնում են հին ու նոր Երևանը: Մեր զրուցակիցը լուսանկարիչ, լրագրող ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆՆ է:
-
14.09.2018|
03:31
Նկարիչների միությունում բացվել է չեխաբնակ գեղանկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նրա 70-ամյակին: Ներկայացված են տարբեր տարիներին արված 43 ստեղծագործություններ, որոնք երևանյան ցուցադրությունից հետո կներկայացվեն Արցախում: Նշենք, որ Աշոտ Առաքելյանը արժանացել է Արցախի վաստակավոր նկարչի կոչման: