Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը քաղաքական կոալիցիայի համաձայնագիր ստորագրեցին

Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը քաղաքական կոալիցիայի համաձայնագիր ստորագրեցին
31.05.2012 | 03:05

Հիմք ընդունելով 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները` Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն ու «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական կոալիցիայի ձևավորման հուշագիր են ստորագրել, որում մասնավորախես ասվում է. «Քաղաքական կոալցիայի կողմերը պարտավորվում են գործել ստորագրված համաձայնագրի շրջանակներում` իրականացնելով միասնական քաղաքականություն միմյանց հետ սերտ համագործակցությամբ` նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները երկրում եւ արդյունավետ իրականացնել իրենց նախընտրական ծրագրերի համադրությամբ կազմված կառավարության գործունեության միասնական ծրագիրը:
Կոալիցիոն գործընկերները լիահույս են, որ համագործակցության սկզբունքներին համահունչ գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու, հասարակության սպասումներն արադարացնելու գործին:
Քաղաքական կոալիցիան վերահաստատում է առաջիկա նախագահական ընտրություններում` ի դեմս Նախագահ Սերժ Սարգսյանի, միասնական թեկնածուով հանդես գալու որոշումը, դրանով իսկ իր քաղաքական կամքն ու վճռականությունն արտահայտում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկրի հետագա կայուն զարգացման, առաջընթացի եւ անվտանգության ապահովման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության ամրապնդման գործում:
Սույն համաձայնագիրը գործում է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում»:

Անի ՄԱՐԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 8651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ