Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

«Փյունիկ» հիմնադրամը 50 համակարգիչ և «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապբուժօգնության մեկ ավտոմեքենա նվիրաբերեց ԱԻ նախարարությանը

«Փյունիկ» հիմնադրամը 50 համակարգիչ և «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապբուժօգնության մեկ ավտոմեքենա նվիրաբերեց ԱԻ նախարարությանը
18.07.2012 | 19:23

Մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական բարեգործական «Փյունիկ» հիմնադրամը, որը գործունեություն է ծավալում կրթության, մշակութային, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում, ՀՀ արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարարությանն այսօր նվիրաբերեց 50 համակարգիչ և «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապբուժօգնության մեկ ավտոմեքենա:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, համակարգիչները կօգտագործվեն փրկարար ծառայության նորակառույց շենքում, իսկ մեքենան սպասարկման կտրամադրվի ԱԻՆ նորակառույց պոլիկլինիկային:
«Տրամադրված բոլոր տեխնիկական միջոցների կարիքը նախարարությունն ունի, բայց շտապօգնության ավտոմեքենան առավել կարևոր և առաջնահերթ է»,-ասաց նախարարը:
«Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ օժանդակությունը շարունակական է լինելու և հաջորդ անգամվա համար նախատեսվել է համակարգիչներից բացի տրամադրել նաև բուժօգնության և սպասարկման նոր սարքավորումներ:
Նվերների հանձնման արարողությունից հետո հիմնադրամի ներկայացուցիչները շրջեցին ԱԻՆ շենքում, եղան Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որտեղ կենտրոնի ներկայացուցիչ Հովհաննես Խանգելդյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը, ինչպես նաև կենտրոնի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ