«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ծառուկյանը «գնո՞ւմ» է Րաֆֆի Հովհաննիսյանին

Ծառուկյանը «գնո՞ւմ» է Րաֆֆի Հովհաննիսյանին
27.09.2012 | 19:41

Քաղաքական մեծ առևտուրն սկսված է: Մամուլում հրապարակում եղավ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպել է և առաջարկել նախագահական ընտրություններում սատարել իրեն: Այնինչ մեր աղբյուրը լրիվ հակառակն է պնդում:
Իրականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, հանդիպելով «Ժառանգություն» կուսակցության հիմնադրի հետ, գումար է առաջարկել, որ վերջինս չառաջադրվի ու սատարի իրեն: Որքանով այս պայմանավորվածությունը միս ու արյուն կստանա, կերևա առաջիկայում: Սակայն այսօր էլ արդեն տեսանելի է, որ Ծառուկյանն ուժերի, ռեսուրսների համալրման գործընթաց է սկսել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ