Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ջրի սակավության ազդեցությունն ակնհայտ է երկրագնդի բնակչության գրեթե կեսի վրա

Ջրի սակավության ազդեցությունն ակնհայտ է երկրագնդի բնակչության գրեթե կեսի վրա
17.10.2012 | 12:47

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2013 թվականը հռչակել է Ջրային համագործակցության միջազգային տարի: 2013-ի մարտի 22-ը` Ջրի համաշխարհային օրը, նույնպես նվիրված կլինի ջրային համագործակցությանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում միանում է երկրագնդի համար այս կարևորագույն տոնին և հայտարարում «Ֆիլմ + H20» կինո-մրցույթը, որին կարող են մասնակցել և՛ պրոֆեսիոնալ, և՛ սիրողական կինոարտադրողները: Մասնակցելու համար անհրաժեշտ է մրցույթի թեմային համահունչ նկարահանել մինչև 3-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ:
Մրցանակի արժանացած ֆիլմերը կցուցադրվեն Միացյալ Թագավորությունում և Հայաստանում բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնում: Կլինեն նաև պարգևատրումներ (տեսախցիկ, Apple iPad, լուսանկարչական ապարատ):
Ֆիլմերը կտեղադրվեն Բրիտանական խորհրդի բրիտանական ֆիլմերի փառատոնի կայքում և YouTube-ի էջում: Չեն դիտարկվի այն ֆիլմերը, որոնք կտարածեն ատելություն կամ վիրավորական մտքեր և չեն համապատասխանի մրցույթի գաղափարին:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից հիշեցնում են նաև, որ ջրի սակավության ազդեցությունն արդեն իսկ ակնհայտ է երկրագնդի բնակչության գրեթե կեսի` շուրջ 40 տոկոսի վրա: 2025-ին 1,8 մլրդ մարդ կապրի ջրի սակավության լուրջ խնդիր ունեցող երկրներում: Ջրի սակավությունն այլևս «ինչ-որ վայրում տեղի ունեցող ինչ-որ խնդիր չէ»: Այն իր ազդեցությունը կունենա յուրաքանչյուրիս վրա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ